ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն այսօր ներկայացրեց 2016 թվականի գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվեցին 2017 թվականին արձանագրված խնդիրները:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն իր բացման խոսքում ասաց, որ փորձում են հաշվի առնել դիտորդական խմբի կողմից արձանագրված հարցերը, և 3 մեխանիզմով են աշխատանքներն իրականացնում՝ հրատապ հաշվետվություն, ընթացիկ հաշվետվություն և տարեկան հաշվետվություն:
«Այս տարի ոչ միայն ներկայացնելու ենք ապագա ծրագրերը, այլ այն արդյունքները, որոնք արձանագրել ենք մեկ տարվա ընթացքում»,-ասաց նա և նշեց, որ ՔԿՀ-ներում հիմնական խնդրահարույց ուղղությունը առողջապահական ծառայություններն են, և բարձրացված խնդիրների 48,3 տոկոսը վերաբերում է հենց դրան: Նա նշեց, որ ըստ այդմ կառավարությունը ճիշտ է թիրախավորել այս ուղղությունները և համարել արդիական ու գերակա ուղղություն:
Սուրեն Քրմոյանն ասաց, որ ընդունվել է ՔԿՀ-ներում բժշկական ծառայության արդիականացման հայեցակարգ, որտեղ բաց և թափանցիկ ձևով ներկայացրել են խնդիրները, իրականացրել են վերապատրաստման աշխատանքներ, բոլոր 11 ՔԿՀ-ները հագեցվել են գերժամանակակից սարքավորումներով, և հիմա խոսվում է բժիշկների որոշումների կայացման անկախության մասին: Նա հայտնեց, որ հոգեբանական ծառայությունների, ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ տարվել են:
«Մենք այս փուլում կասենք՝ ոչ թե կանենք, այլ արդեն արել ենք. իհարկե դեռ անելիքներ կան, բայց արձանագրում ենք, որ այստեղ նվաճումներ ունենք: Ներկայում մշակում ենք քսանամյա ռազմավարություն։ Առաջին անգամ հավակնոտ ծրագիր, տեսլական ենք ուզում ներկայացնել, և այն դրվել է հանրային քննարկման: Մենք առաջ ենք շարժվում, և մեծածավալ բարեփոխումները պետք է ունենան իրենց շարունակությունը: Այսօր մենք սեղանի շուրջ բաց եղանակով քննարկում ենք խնդիրները»,-ասաց նա և հավելեց, որ եղել են նաև կոռուպցիոն բացահայտումներ, ինչը կարող է կանխարգելիչ բնույթ ունենալ:
tert.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26