Հայաստանում Ֆինլանդիայի բնական պաշարների ինստիտուտի (Luke) հետ կներդրվի Սևանի իշխանի բազմացման ծրագիրը: Ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարվա աշնանը և կտևի առնվազն չորս տարի: Հայաստանյան կողմից մասնակիցը «Սևանի իշխան» ընկերությունը կլինի, որը ստեղծվել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Սևանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ջոն Մկրտչյանը:«Այդ ծրագրով գենետիկների և կենսաբանների խումբը Սևանի իշխանը բաժանելու է մոտ 200 խմբի, կատարվելու են համապատասխան վերլուծություններ, ամեն ընտանիքի մասին կազմվելու է հստակ տեղեկատվություն, ընտրվելու են լավագույն ընտանիքները: Ամենակարևորն այն է, որ խուսափենք միջազգակցական խաչասերումներից»,-ասաց Ջոն Մկրտչյանը:
Նրա խոսքով` 40 տարի ոչ գրագետ ձկնաբուծության արդյունքում միջազգակցական խաչասերումից խուսափել չի ստացվել, ինչը հանգեցրել է մտահոգիչ իրավիճակի: «Սևանի իշխանի և առավել ևս ամառային իշխանի մոտ միջազգակցական խաչասերումը բավականին լուրջ խնդիրներ է առաջացրել»,-նշեց մասնագետը: Նա նկատեց, որ կառավարության որդեգրած «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ողջ գաղափարախոսությունն ինքնին ուղղված է խառնուրդները բացառելուն և այն ձկնատեսակի բազմացմանը, որը ժամանակին ունեցել է Հայաստանը:
Ծրագրի ընթացքում հայ մասնագետները համապատասխան վերապատրաստումներ կանցնեն, որից հետո հայկական ռեսուրսներով կշարունակվի աշխատանքը:
Ներկայում Սևանի գեղարքունի իշխանի առաջին խմբաքանակն արդեն «Սևանի իշխան» մանրաձկան գործարանի ավազանում է, 3 -ից մինչև 50 գրամ դառնալուց հետո այն կտեղափոխվի Սևանա լճում տեղակայված ցանցավանդակային տնտեսություն: Նախատեսված է տարեկան արտադրել 4 միլիոն մանրաձուկ, ևս 1.5 միլիոնը բաց թողնել Սևանա լիճ` ձկնապաշարների վերականգնման նպատակով:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55