Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը հավաստիացնում է, որ չի հետևել ռուսական առաջին ալիքով հոկտեմբերի 22-ին հեռարձակված Մուսլիմ Մագամաևի 75-ամյակին նվիրված համերգին, որտեղ Առնո Բաբաջանյանի անունը, որպես երգերի հեղինակ, չի նշվել: Այս մասին նա ասաց այսօր կայացած Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ:
Բանախոսը նկատեց, որ նման միջոցառումների ժամանակ կազուսներ հաճախ են պատահում. «Դա կարող է անգրագիտության հետևանք լինել: Ես հեռու եմ նրանից, որ դա չար մտադրություն է եղել, բայց չիմանալով պատմությունը, չիմանալով հարցերի էությունը ՝ դժվարանում եմ կոնկրետ բաներ ասել: Լինում են դեպքեր, երբ կեղծվում են որոշ բաներ»:
Ռուս գործիչը ընդգծեց՝ Առնո Բաբաջանյանի անունը չհնչեցնելը համերգի կազմակերպիչների խղճին է մնում. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի անցկացման շնորհիվ նրանք կիմանան, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական մշակույթը, կճանաչնեն հայկական մշակույթը կատարողներին, արվեստը, գրականությունը»:
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանն էլ, անդրադառնալով նույն հարցին, նշեց, որ ինքն անձամբ համերգը հեռուսատեսությամբ դիտել է. «Դա ռեզոնանս է առաջացրել ոչ միայն Հայաստանում: Իհարկե գաղտնիք չէ, որ Մուսլիմ Մագամաևը Մուսլիմ Մագամաև է դարձել նաև Առնո Բաբաջանյանի երգերի շնորհիվ»։
Նաև նշեց, որ եղածին վերաբերող նամակ է պատրաստվել և ուղարկվել Ռուսական առաջին ալիքի ղեկավարությանը և՛ Առնո Բաբաջանյանի հիմնադրամի ղեկավար Արային Բաբաջանյանի, և՛ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից:
Լուսիկ Ղուկասյանը շեշտեց, որ եղածը աննկատ չի մնացել, չնայած որ այն, ինչ տեղի է ունենում, արտասովոր է:
11:04
10:46
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44