Ինչ պետք է կանայք դադարեն անել իրար։
1. Համեմատել: Եթե գոնե որեւէ նմուշ լիներ, այդ դեպքում դա ինչ-որ իմաստ կունենար: Բայց որքան մարդ կա, այնքան էլ` կարծիք: Բոլոր կանայք տարբեր են: Յուրաքանչյուրը յուրովի սքանչելի է: Եվ հետո, դուք էլ գիտեք, որ արտաքին տվյալները գլխավորը չեն: Գլխավորն այն է, թե կինն իրեն ինչպես է մատուցում, որքան ինքնավստահ է իր մարմնի առումով: Եվ եթե նա իրեն չհամեմատի ուրիշների հետ, որոշակիորեն նրանցից լավը կդառնա:
2. Բամբասել: Լավ ընկերուհի եղեք, ուրիշներին «որպես գաղտնիք» մի հայտնեք ձեր ընկերուհու գաղտնիքները: Դա կանացի ընկերության գլխավոր չափանիշներից մեկն է. չպատմել միմյանց գաղտնիքները, չնայած դա կանացի սեռի ամենամեծ թուլությունն է: Եվ երբեք մի խնդրեք եւ մի պահանջեք, որ ձեզ պատմեն այն, ինչ դուք իրավունք չունեք իմանալ:
3. Անտեսել իրար: Եթե կանայք փորձեին գոնե մի քիչ ժպտալ իրար եւ բարյացակամորեն վերաբերվել, աշխարհն ավելի լավը կդառնար: Ձեզ համար դա դժվար չէ: Եվ եթե մեկ այլ կին անտեսում է ձեզ, դա նրա մակարդակին իջնելու առիթ չէ: Դրանից բարձր եղեք:
4. Հետաքրքրասիրություն: Եթե կինն ուզում է ձեզ ինչ-որ բան պատնել, հավատացեք, կպատմի: Իսկ եթե դուք փորձում եք դա դուրս քաշել նրանից, լարվածություն եք ստեղծում: Դուք կարիք չունենք իմանալու այնքան շատ, որքան կարծումեք, այնպես որ, թողեք դա: Եթե դուք պետք է իմանաք դա, ժամանակը կգա եւ կիմանաք:
5. Զսպել անկեղծ գովասանքը եւ խրախուսանքը: Այնքան կանայք հիանում են այլ կանանցով` նրանց կարիերայով, ոճի զգացմամբ, մայրական կամ խոհարարական տաղանդով, խելքով, բայց չեն ուզում հաճոյախոսություն անել` մրցակցության եւ նախանձի պատճառով, մտածելով, որ իրենց փոքրացնում են նրանց աչքում: Եթե մենք ուզում ենք ավելի լավ կանայք լինել, պետք է իրար օգնենք դրանում: Եվ ձեր բարի խոսքերը կարող են ուժեղ ազդեցություն թողնել այլ կնոջ վրա, չէ որ նա գիտե, թե ձեզ համար ինչ է արժեցել դա ասելը, նշանակում է` դա անկեղծորեն եւ շատ ոգեշնչում է:
6. Չհետաքրքրվել ուրիշի երեխաներով: Երեխաները մայրերի միջեւ մրցակցության առարկա են: Բայց նրանք մեծանում են եւ դուք դարձյալ մենակ եք մնում եւ հարեւան մայրիկների հետ խոսելու բան չեք ունենում: Ավելի ընկերասեր եղեք եւ հիշեք, որ չեք կարող 100 տոկոսով ազդել ձեր երեխայի վրա եւ նա էլ չի ձգտում հաղթել մայրերի ձեր մրցությունում:
7. Վիրավորվել: Սրտին մոտ եւ ձեր հաշվին մի ընդունեք, եթե մեկ այլ կին չի ուզում ձեզ հետ հարաբերություններ ստեղծել: Պարտադիր չէ, որ դրա մեղավորը դուք լինեք, նա է: Եվ դուք պարտավոր չեք բոլորին դուր գալ: Ձեզ նրա տեղը դրեք. դուք էլ կարող եք բոլորի նկատմամբ ընկերական չլինելու շատ պատճառներ եւ տրամադրություն ունենալ:
23:43
22:44
21:42
21:03
20:20
19:38
19:04
18:46
18:34
18:15
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44