Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը պաշտոնական այցով Երևանում է գտնվում Գերմանիայի Դաշնության երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկիի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ԳԴՀ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Նախարարի խոսքով` ԳԴՀ գլխավոր քարտուղարի այցը ևս մեկ հնարավորություն է` ճշգրտելու կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ուղղությունները: Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Գերմանիայի դաշնային մակարդակով պաշտոնյաի այցը Հայաստան` այն բնորոշելով «ամփոփիչ»: Հայաստանն ավանդաբար համագործակցում է ԳԴՀ Սաքսոն Անհալթի և Բավարիայի երկրամասերի կրթության համակարգերի հետ և այս տարվա ընթացքում արդեն ՀՀ ԿԳ նախարարությունն ընդունել է այդ երկրամասերի կրթության նախարարներին: Լևոն Մկրտչյանը կրթական համագործակցության ծրագրերից առանձնացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական փորձը՝ հատկապես դուալ կրթության կազմակերպման գործում: Նախարարը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գերմանական մոդելը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու ուղղությամբ: Այս համատեքստում նա կարևորել է վերանայել ԵՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը. «Կարծում եմ ժամանակն է որ խորհրդատվություններից անցնենք մոդուլային ծրագրերի և որպես օրինակ վերցնենք գերմանական դուալ կրթության մոդելը»,-նշել է Լևոն Մկտչյանը: ԳԴՀ նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին իր հերթին նշել է, որ ինքը նախարարների հանձնաժողովի առաջին ներկայացուցիչն է, ով այցելում է Հայաստան և մեր երկիր է ժամանել համագործակցության ամրանդման և զարգացման ծրագրերով: Նա ընդգծել է, որ Գերմանիայի Սաքսոն Անհալթի դպրոցների դասագրքերում ներառված է հայոց ցեղասպանության մասին նյութը որպես կրթական ծրագրի բաղադրիչ: ՀՀ կրթության և գիտության նախարարը, շնորհակալություն հայտնելով, գերմանական կողմին նման նախաձեռնության համար, տեղեկացրել է, որ եկող տարի նախատեսվող Հայոց ցեղասպանության գլոբալ համաժողովն անցկացվելու է «Կրթության դերը ցեղասպանության կանխարգելման գործում» խորագրի ներքո: Անդրադառնալով ՄԿՈՒ ոլորտի համագործակցությանը՝ ԳԴՀ պաշտոնյան տեղեկացրել է, որ դուալ կրթությունը Գերմանիայի կառավարությունը ներկայում մշակվող շրջանակային ուսուցման ծրագրի կարևոր ուղղություններից է և այս հարցում գերմանական կողմը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին անդրադարձել է Հայաստանում գերմաներեն լեզվի ամրապնդման և տարածման հարցերին: Ի պատասխան Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ մշակվել է «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգը», որը նախատեսում է հիմնել նաև օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցներ: Այն ենթադրում է ոչ միայն լեզվի ուսուցում, այլ տվյալ երկրի մշակույթի, գրականության, աշխարհագրության, պատմության հատուկ դասընթացներ և այս հարցում ևս ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է գերմանական կողմի աջակցությունը: «Մենք ունենք տարածքներ, որտեղ ավանդաբար գերմաներեն են ուսուցանում: Պետք է կարողանանք այդ տարածքների դպրոցները պահպանել, ստեղծել գերմաներեն լեզվի դպրոցների ցանց և զարգացնել դրանք»,- նշել է ԿԳ նախարարը՝ միաժամանակ կարևորելով Գյոթեի ինստիտուտի մշտական ներկայացուցչության հիմնումը Հայաստանում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01