Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանը Բեյրութում ընդունել է Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունը։ Սուրեն Կարայանին ուղեկցել է Լիբանանի ծրագրավորման պետական նախարար Միշել Ֆարաոնը։
Նախագահ Աունը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունները` կոչ անելով ամրապնդել դրանք բոլոր ուղղություններով, հատկապես տնտեսական ոլորտում։
«Լիբանանահայերը կարեւոր դեր են խաղում Լիբանանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում», - ասել է նա: Լիբանանի նախագահը նաեւ կոչ է արել երկու երկրների գործարարներին ակտիվ համագործակցել միմյանց հետ:
Սուրեն Կարայանն իր հերթին ընգծել է տնտեսական համագործակցության կարեւորությունը եւ ներդրումային հնարավորությունները։
«Հայկական պատվիրակությունը այսօր Լիբանանում է` նախարար Միշել Ֆարաոնի հրավերով, եւ մեր հիմնական նպատակն է ամրապնդել համագործակցությունը Լիբանանի տնտեսական հաստատությունների մեր գործընկերների հետ», - հավելել է նախարար Կարայանը:
«Մենք համարում ենք, որ Լիբանանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության ներուժը դեռեւս հավուր պատշաճի իրացված չէ։ Նախարար Ֆարաոնի հետ մենք պայմանավորվել ենք զարգացնել տնտեսական համագործակցությունն այն ուղղություններով, որոնցում դեռ բավականին աշխատանք կա անելու։ Հայ եւ լիբանանցի գործարարների դերը հատկապես կարեւոր է այս համագործակցությունը խթանելու գործում», - ասել է նախարար Կարայանը եւ ներկայացրել Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցությունն ու թիրախային շուկաներում առկա հնարավորությունները։
Կողմերը քննարկել են նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանման հնարավորությունները:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26