Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու առաջին իսկ պահից որոշ ուժեր փորձում են ներկայացնել մի վիճակ, իբր Կարեն Կարապետյանը Հայաստան է գործուղվել Ռուսաստանից և հակասություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հետևաբար ձևավորվել է ֆեյք օրակարգ՝ իբր Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը պայքարում են, թե ով է լինելու բարձ լիազորություններով ապագա վարչապետը: Բայց իրականում ամեն բան շատ հստակ է. նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նախկին վարչապետեր Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի պարագայում, վարաչպետ Կարապետյանին վստահվել է երկրի տնտեսական կյանքը , իսկ Հայաստանի քաղաքական, ազգային անվտանգության և պետության պաշտպանության, ինչպես նաև արտաքին քաղաքականության ծանր բեռը վերցրել է իր ուսերին :
Փաստն այն է , որ և՛ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և՛ դրանից հետո նախագահի և վարչապետի գործողությունների վերլուծությունն ապացուցում է, որ Կարեն Կարապետյանը զբաղվում է Հայաստանի տնտեսական օրակարգով , իսկ նախագահ Սարգսյանը երկրի պաշտպանությամբ և քաղաքական կյանքով, և այս գործելաոճը խոսում է այս գործիչների միջև առկա ոչ թե լարվածության , այլ՝ փոխըմբռնման և տանդեմի մասին:
Ավելին՝ Կարեն Կրապետյանի վարչապետ նշանակվելուց զատ՝ Սերժ Սարգսյանը վարաչապետ Կարապետյանին նշանակել է նաև ՀՀԿ առաջին փոխնախագահ , ինչով ևս ընդգծել է իր վստահությունն ու Կարեն Կարապետյանի հետ քաղաքական ճանապարհ անցնելու ցանկությունը: Այս ողջ գործընթացը գալիս է փաստելու այն, որ քաղաքական այս գործիչների համար, մեծ հաշվով, էական չի լինելու, թե նրանից ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը ապագայում, քանզի տերերի և պատասխանատվությունների բաշխումը մնալու է անփոփոխ նաև ապագայում, և սա այն դեպքն է, երբ իրերի նման դասավորվածությունը ձեռնտու է և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Կարեն Կարապետյանին: Պետք է նաև փաստել , որ Կարեն Կարապետյանը երբևէ կասկածի տակ չի դրել Սերժ Սարգսյանի քաղաքական լիդերությունը, և եթե ապագայում քաղաքական որոշում լինի, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ , իսկ Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետ , ապա դա ևս լինելու է բաշխված դերակատարումների և պատասխանատավության շրջանակներում :
Մի կողմից ոմանք փորձում են հակասություններ և լարվածություն գտնել Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հարաբերություններում, մյուս կողմից՝ այս երկու գործիչները մեջք մեջքի տված աշխատում են հանուն Հայաստանի՝ յուրաքանչյուրը փորձելով կատարել իրենց ստանձնած պարտավորությունները :
Ի դեպ, վարչապետ Կարապետյանին նշանակելով ՀՀԿ առաջին փոխնախագահ՝ նախագահ Սարգսյանը մեսիջ է հղել քաղաքական դաշտին , որ գոնե այս պահին Կարեն Կարապետյանին համարում է իր քաղաքական իրավահաջորդը, և եթե ոչ 2018 թվականին , ապա ապագայում Կարեն Կարապետյանն ունի բոլոր հնարավորությունները տնտեսության պատասխանատուից զատ դառնալու նաև իշխող Հանրապետականի քաղաքական լիդերը:
Վստահաբար կարող ենք նշել նախագահի և վարչապետի միջև կա հստակ պայմանավորվածություններ, որոնք երկուստեք հստակորեն պահպանվում են...
Եվ ամենակարևորը՝ խորհրդարանական կառավարման համակարգում անձերն իրենց քաղաքական և անձնական կշիռը, ինչպես նաև պատասխանատվությունը փոխանցելու են կուսակցություններին. տվյալ դեպքում՝ ով էլ լինի ապագա վարչապետը, նրա հաջողությունները լիենլու են ՀՀԿ-ինը , իսկ բացթողումների համար պատասխանատվություն է կրելու դարձյալ ՀՀԿ-ն:
Պետք չէ կատու փնտրել մութ սենյակում, առավել ևս, երբ սենյակում կատու չկա:
11:45
11:33
11:14
10:47
10:35
10:16
10:02
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34