2018 թվականին նախատեսվում է հարկային եկամուտների 1 տրիլիոն 247. 9 մլրդ դրամ գրանցել, ինչը 2017 թվականի ցուցանիշը 9.9 տոկոսով գերազանցում է, ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։
Խոսելով 2017 ընթացիկ տարում 9 ամիսների տվյալների մասին՝ Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ ՊԵԿ-ը հարկային եկամուտների 49.1 մլրդ դրամի չափով աճ է գրանցել։
«Այս աճը վերաբերում է այն աճին, որը ԱԱՀ վերադարձը չի ներառում։ 2017-ից մենք ԱԱՀ գերավճարի վերադարձի գումարներն այլ կերպ ենք հաշվառում։ Այժմ դրանք պարզապես եկամուտներից նվազեցնում ենք, այլ ոչ թե համապատասխան ծախսային հոդվածներով ենք արտացոլում։ Համադրելի պատկերի առումով՝ իրավիճակը հետևայլն է՝ ոչ թե արդեն 49.1 մլրդի չափով եկամուտների աճ է գրանցվել, այլ 74.1 մլրդ դրամ հարկային եկամուտների աճ, որը նախորդ տարվա համեմատ՝ 9.5 տոկոսով ավելի է», - նկատեց նա։
Միրումյանի խոսքով՝ հարկային եկամուտների աճի արդյունքում գերավճարների նվազումը կազմել է 22 մլրդ դրամ, հարկային ստուգումների մասով գրանցվել է 48 տոկոսի նվազում։
ՊԵԿ փոխնախագահն ընդգծեց, որ մաքսային սահմանին հումքի և մեքենաների սարքավորումները, ԱԱՀ-ից ազատելով, ՊԵԿ հարկային եկամուտները չեն նվազելու։
Անդրադառնալով հարկային օրենսգրքով պայմանավորված փոփոխություններին՝ նշեց, որ յուրաքանչյուր հարկատեսակի գծով կան գնահատականներ. «Ակցիզային հարկի գծով նախատեսվում է 16.74 մլրդ դրամ հարկային եկամտի աճ, օղու գծով՝ 1.86, ծխախոտի՝ 4.67, բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.93 մլրդ դրամ, սեղմած գազի գծով՝ 7.35 մլրդ դրամ և այլն», - նշեց Միրումյանը։
Վերջին նկատեց, որ սրանք դրական ազդեցություններն են, մինչդեռ օրենսգիրքը ունի նաև բացասական ազդեցություններ։
«Օրինակ՝ ԱԱՀ-ի գծով մեր ակնալիքները կազմում են ընդհամենը -3.85 մլրդ դրամ, որովհետև ԱԱՀ հարկի մասին օրենքով եկամուտ բերող որևէ փոփոխություն չկա, փոխարենը կան ազատականացումներ, որոնք չեն կարող բացասական չազդել եկամուտի վրա։ Օրինակ՝ երբ 6 ամսվա կտրվածքով ԱԱՀ-ի գումարները հետ ենք վերադարձնելու տնտեսավարող սուբյեկտներին, օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցների համար վերացնում ենք ճանապարհային վճարը։ Սա է բացասական ազդեցությունը», - հավելեց նա։
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15