ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ուշադրությունը «2018 թ. պետական բյուջեի մասին» նախագծի նախնական քննարկումներում գրավեց այն, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում բյուջե եկող լրացուցիչ գումարն ընդամենը 10 մլրդ դրամ կլինի:
Նա, դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին, նկատեց, որ նոր հարկային օրենսգրքով մի շարք ուղղություններում՝ ակցիզային, եկամտային հարկ և այլն, էական աճ է լինելու:
«Ես Ձեր ասած 10 մլրդ-ն արժանահավատ չեմ համարում, որովհետև իրացման շրջանառությունը փոխվում է: Խնդրում եմ ներկայացնել, թե որ ոլորտում իրացման շրջանառությունն ինչպես է փոխվում»,- ասաց Մելքումյանը՝ նկատելով, որ ըստ իշխանության պարզաբանումների՝ 2018 թվականի բյուջեով հանրությունն ավելի լավ է ապրելու:
Ի պատասխան պատգամավորի՝ Ջանջուղազյանը շեշտեց, թե իրենք 10 մլրդ 280 մլն լրացուցիչ գումարներն արժանահավատ թիվ են համարում: Ջանջուղազյանը նշեց, որ եթե պատգամավորը համաձայն չէ ենթադրությունների հետ, ապա կարող է ներկայացնել, թե ինքն ինչ ենթադրություններ ունի:
«Եթե Դուք ավելի լավ ենթադրություններ ունեք, եկեք քննարկենք, բայց այն, որ մենք կանխատեսել ենք հենց այդքան, ներկայացվածը փաստարկված է։ Դա արժանահավատ է», հավելեց Ատոմ Ջանջուղազյանը:
Վերջինիս պատասխանը չբավարարեց պատգամավորին, և Մելքումյանը շարունակեց պնդել, որ Ատոմ Ջանջուղազյանը հստակ օրինակներով խոսի: Նա նկատեց, որ ենթադրությունները սխալմունքի կամ սխալի չափ ունեն։
«Դուք գրել եք՝ տոկոսն ինչքան է, մենք չենք կարող ենթադրություններ անել ու ասել՝ կյանքը ցույց կտա։ Գիտենք, որ գնաճային ցնցումներն ուժեղ են. հիմա կարո՞ղ եք ասել՝ սեղմած գազի ակցիզը, որ 3 անգամ ավելանում է, հասարակական տրանսպորտի գինը որքա՞ն է փոխվելու։ Տեսական մարդակով ենթադրություններ անելը ճիշտ չէ»,-հակադարձեց Մելքումյանը։
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալն էլ շեշտեց, թե ԱԺ փոխնախագահին հակադարձելու մտադրությունի չունի։
«Ես չեմ ներկայացնի առանձին տվյալներ՝ սեղմված գազի մասով և այլն, բայց մեր ներկայացված բացատրագրում առանձին բոլոր ապրանքների մասով ամեն ինչ ներկայացված է, իսկ ենթադրություններ կան բոլոր կանխատեսումների հիմքում։ Առանց ենթադրությունների որևէ մոդել չենք կարող ունենալ»,-եզրափակեց Ատոմ Ջանջուղազյանը:
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15