Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, անդրադառնալով ԱԺ շենքի դիմաց առևտրականների բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում ասաց, բոլորը պետք է օրենքով սահմանված կարգով հարկերը վճարեն:
«Հարկերից խուսափելու համար, եթե դիմում են նման ատյանների, դուք էլ պիտի հասկանաք ու կանգնեք մեր կողքին, ու բացատրենք, որ չի կարելի միտինգ, ակցիա անելով խուսափել հարկերից: Դա բացառվում է, չի լինելու»,-ասաց ՊԵԿ նախագահը:
Վ. Հարությունյանն ասաց, որ մի քանի օր առաջ առևտրականների հետ հանդիպում է եղել, բացատրել են ինչ պետք է անել:
«Եթե մանիպուլյացիայի միջոցով փորձում են խուսափել հարկերից, չի լինելու: Կոշտ վարչարարություն է լինելու: Բարդ չէ: Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, հրաժարվել են դրանից, որովհետև չեն ցանկանում շրջանառությունը ցույց տալ»,-ասաց կոմիտեի ղեկավարը, միաժամանակ ավելացնելով, որ շատ տնտեսվարողներ պահպանում են օրինականությունը:
Նա շնորհակալություն հայտնեց այդ մարդկանց, որոնք օրինակ են ծառայում մյուսների համար:
«Կան մարդիկ, ովքեր ունենալով մեծ հնարավորություններ, բայց թաքնվելով սոցիալապես վատ վիճակում գտնվող խավի տակ, էդ մարդկանց ուղղորդում են այդ քայլին: Իհարկե, ուղղորդողներ կան»,-ասաց նա:
Լրագրողների հարցին ի պատասխան, Վ. Հարությունյանը ուղղորդողների թվում բացառեց Գագիկ Ծառուկյանին, ում պատկանում է «Առինջ մոլ»-ը:
«Գագիկ Ծառուկյանն իմ լավ ընկերն է, իմ բարեկամն է, ինքն էլ իր հեղինակությունն օգտագործելով փորձել է մի քանի օր առաջ առևտրականներին հասկացնել, որ մեր արածը լրիվ օրինականության սահմաններում է: «Առինջ մոլ»-ում տարածք է հատկացրել, որ մենք ավելի մոտիկից բացատրենք ժողովրդին, մենք պատրաստ ենք նման ծառայություն մատուցել մյուս տոնավաճառներում նույնպես: Էդ մարդիկ պետք է հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, պետք է աշխատել օրինական դաշտում»,-ասաց նա:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55