ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներ Ա. Ավետիսյանից ու Ա. Խաչատրյանից ստացված հաղորդումների հիման վրա: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
Այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 31.08.2017թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով ամբաստանյալ Ս. Ավետիսյանը հայտնել է, որ իրեն մեղսագրվող արարքների հետ որևէ կապ չունի, իսկ խոստովանական ցուցմունքները տվել է իր նկատմամբ գործադրված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների հետևանքով: Մասնավորապես, Ս. Ավետիսյանը հայտնել է, որ բերման ենթարկվելուց հետո ոստիկանության Վեդիի բաժնում պաշտոնատար անձինք ծեծի են ենթարկել իրեն, հայհոյանքներ տվել՝ պահանջելով խոստովանական ցուցմունքներ տալ իր և գործով մյուս մեղադրյալների վերաբերյալ:
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` գողությունների կատարման մեջ մեղադրվող Ա. Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հաղորդում է տվել, որ 23.08.2017թ.-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է, որ երկու անգամ անասնագողություն է կատարել, սակայն ոստիկանության մի քանի աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով խոստովանել նաև այլ` իր կողմից չկատարված հանցագործություններ: Ա. Խաչատրյանը հայտնել է նաև, որ երբ ոստիկանության աշխատակիցները ներկայացրել են հարցաքննության արձանագրությունը, կրկին ծեծի են ենթարկել իրեն և հարկադրել ստորագրել այն:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26