Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը մեկնաբանել է իր որդու` Ալեքսանդրի, պետական միջոցների վատնման կասկածանքով ձերբակալության մասին լուրը:
«Ո՛չ որդիս, ո՛չ այն ընկերությունները, որոնց հիմնադիրն է նա, կապ չունեն և չեն ունեցել Ուկրաինայի պետական բյուջեի ոչ մի լումայի հետ: Ալեքսանդր Ավակովը կանցնի գործընթացն ու դա կապացուցի դատարանում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ավակովը:
Ըստ Արսեն Ավակովի՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի բոլոր գորոծողությունները քաղաքականացված են և իրականացվում են իր վրա ճնշում գործադրելու նպատակով:
«Իմ դիրքորոշումը հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ անփոփոխ է. այն պետք է լինի արագ և ձեռնհաս: Իսկ անկախության և չներգրավվածության հավասարակշռությունը նորաստեղծ հակակոռուպցիոն մարմիններում պետք է վերականգնվի: Ես վստահ եմ՝ մենք կկարողանանք դա հավասարակշռել»,- հավելել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին ձերբակալվել է Ալեքսանդր Ավակովը իր բնակարանում իրականացրած խուզարկությունից հետո: Նրան կասկածում են պետական միջոցների վատնման մեջ` 2014-2015 թթ Ուկրաինայի ՆԳՆ և ազգային գվարդիայի կարիքների համար ուղեպայուսակների գնման գործով: Այն ժամանակ գնվել էր 6 ուղեպայուսակ 16,5 միլիոն գրիվնի ընդհանուր արժեքով: Հետագայում պարզվել էր, որ այդ գնումներն իրականացվել են Ալեքսանդր Ավակովին պատկանող ընկերության միջոցով:
Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ այդ գործի քննության հետևում որոշ ներքին և արտաքին ուժեր են կանգնած, որոնք ցանկանում են հին կոռուպցիոն, պայմանավորվածությունների և տանիքավորման համակարգը հետ բերել:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44