«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան վերջին այցի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ոգեւորությամբ հայտարարել էր, թե ՀՀ-ՌԴ առեւտրաշրջանառությունն այս տարվա ութ ամիսներին աճել է 23.5 տոկոսով: Մեդվեդեւն էլ շտապել էր ուղղել նրան՝ ասելով, թե իր մոտ եղած թվերն «ավելի լավն են»՝ ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, եւ խորհուրդ էր տվել այդ ցուցանիշն օգտագործել: Բայց երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, եւ պարզ դարձավ, որ հատկապես ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառության ոլորտում լուրջ անկում է արձանագրվել. 9 ամիսների ընթացքում աճը կազմել է ընդամենը 15.1 տոկոս. եթե նախորդ տարվա ինը ամիսներին ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը կազմել էր 1 մլրդ 057,4 մլն դոլար, ապա այս տարի այն ավելացել է ընդամենը 158.7 մլրդ-ով ու կազմել 1 մլրդ 216.2 մլն դոլար:
Համեմատության համար նշենք, որ ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների աճն ավելի շատ է՝ 25.1 տոկոս: Ընդ որում, եթե դեպի ՌԴ արտահանման աճը 25.2 տոկոս է եղել (արտահանվել է 337.4 մլն դոլարի ապրանք), ապա ԵՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 33.8 տոկոսով (արտահանվել է 462.9 մլն դոլարի արտադրանք): Բայց ԱՎԾ երեկվա հրապարակումներում ամենամտահոգիչը մեկ այլ ցուցանիշ էր. Հայաստանի ժողովրդագրական վիճակն այլեւս դարձել է ազգային անվտանգության սպառնալիք. միայն վերջին հինգ տարվա ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է 302.4 հազարով: Իսկ ծնելիության, բնական հավելաճի ցուցանիշները 2017-ին վերջին հինգ տարվա ընթացքում ամենացածրն են, չնայած իշխանություններն այս առումով միանգամայն այլ խոստումներ էին տվել»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրա համարում:
20:02
17:43
17:19
17:02
16:45
16:24
16:09
15:48
15:46
15:22
14:45
14:19
14:05
13:44
13:19
13:02
12:42
12:28
12:16
11:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35