«Գորիս» քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից օրեր առաջ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը՝ անդրադառնալով Shamshyan.com-ի տեղեկատվությանը, ըստ որի հոկտեմբերի 31-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է եղել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում. կալանավորները մի քանի ժամ շարունակ այրել են անկողնային պարագաներ, կոտրվել են կերակրադռնակներ ու վնասվել որոշ խցերի փականներ:
ՔԿՎ-ի տարածած պարզաբանման մեջ նշվում է, որ լրատվամիջոցի լուրը չի համապատասխանում իրականությանը.
«Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
Ինչ վերաբերում է հրապարակման մեջ տեղ գտած պնդմանը, թե «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում, ապա հայտնենք, որ իրականում նյութեր նախապատրաստվում են վերոնշյալ քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից օրեր առաջ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու կապակցությամբ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Shamshyan.cm-ի, «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 31-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. իրավապահների կողմից քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու ժամանակ մասնաշենքի 1-ին եւ 2-րդ հարկերի խցերում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների միջեւ առաջացել են անհարկի դժգոհություններ։ Այն վերածվել է խցերի դռներին եւ կերակրադռնակներին հարվածելուն, խցերից հայհոյանքներ եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն։
Աղբյուրը հայտնում է, որ այդ ամենով չբավարարվելով՝ մի քանի հոգի այրված անկողնային պարագաներ եւ կենցաղային իրեր են դուրս նետել կերակրադռնակներից եւ պատուհաններից։ Բողոքավորների գործողությունների հետեւանքով կոտրվել են մի քանի խցերի կերակրադռնակներ, իսկ որոշ խցերի փականներ էլ վնասվել են։
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26