Մենք սարից իջած վայրենիներ չենք, որ պետք է տղամարդը կնոջը ծեծի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին:
Նա շարունակում է պնդել, որ օրենքի նախագծում կան խնդրահարույց կետեր, հավելելով, որ քննարկումները օրենքի շուրջ շարունակվում են, որպեսզի օրենքը բերվի ցանկալի տեսքի:
«Այնպես չէ, որ միայն Հանրապետականն է մտահոգություն հայտնել, լսումների ժամանակ առնվազն 2 այլ խմբակցություններից եղել են պատգամավորներ, որոնք իրենց մտահագություն են հայտնել: Ես զարմանում են, որ դուք զարմանում եք, որ կա մտահոգություն»,- ասաց նա:
Շարմազանովը նկատեց, որ օրենքում հստակություն չկա, թե ինչ է նշանակում տնտեսական, հոգեբանական բռնություն, որոշակիություն չկա նաեւ ապաստարանների մասով:
«Կան ծնողի հեղինակության հետ կապված խնդիրներ, հազար ու մի պրոբլեմ կա: Այնպես չէ, որ իմ ասածը վերջին ճշմարտությունն է, պարզապես մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք ու մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ պետության հիմնասյունն ավանդական ընտանիքն է: Եթե մարդիկ մոռացել են, ապա հիշեցնեմ, որ 2016 թվականին նոյմեբերի 26-ի ՀՀԿ-ի համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ մեր պետության հիմքն ավանդական հայակական ընտանիքն է: Բոլոր այն կետերը, որոնք խնդրհարույց են հայկական ավանդական ընտանիքի համար, մենք պետք է առաջարկենք վերնայել»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի խոսքով, հայկական ավանդական ընտանիքն, իրականում, ծեծ ու ջարդը չի. «Ո՞ր նորմալ մարդն է ծեծ ու ջարդի, բռնության կողմնակից, մենք բոլորս բռնությանը դեմ ենք»:
Հարցին, թե Դուք այս տեսքով դե՞մ կքվերակնեք օրենքին, Շարմազանովը պատասխանեց, թե ինքը խնդրահարույց դրույթներ է տեսնում, իսկ մնացածը կորոշվի քննարկումների արդյունքում:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ այս օրենքը ԵՄ պահանջն է, եւ ՀՀԿ-ն չի կարող դեմ գնալ ԵՄ պահանջին, ՀՀԿ խոսնակն արձագանքեց. «Կարծում եմ՝ այս օրենքը բարեփոխվելու է, իսկ ես իմ մի ձայնի տերն եմ»:
Շարմազանովի կարծիքով, անհրաժեշտ է մանրամասն ներկայացնել օրենքի սոցիալական անհարժեշտությունը՝ հասկանալու, թե արդյոք այս օրենքի անհրեժշտությունը կա. «Մենք սրանով ֆիքսում են, որ ընտանիքում կա բռնություն, ինչու ենք գրում ընտանեկան բռնություն, կարելի է գրել ընտանիքում բռնություն: Եթե բռնությունը է, պետք է դատապարտվի, նենց չլինի, որ մենք սարից իջած վայրենիներ ենք եւ ասում ենք, որ, այո՛, պետք է տղամարդը կնոջը ծեծի, ծնողներն էլ՝ երեխաներին»:
Ինչ վերաբերում է մամուլի տեղեկություններին, թե ՀՀԿ-ականներից ոմանք «քֆուր են կերել», որ այդ օրինագիծը չի ընդունվի, Շարմազանովն ասաց. «Դրանք պրիմիտիվ խոսակցություններ են, ի՞նչ է նշանակում քֆուր է կերել։ Մենք պարզապես ասում ենք, որ օրենքի նախնական տարբերակում կան անընդունելի կետեր»:
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16