ՀՀ ԳԱԱ նախագահության որոշման համաձայն՝ հոկտեմբերի 23-ից Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի գիտական քարտուղար, պ.գ.թ. Գևորգ Վարդանյանը նշանակվել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Հայկ Դեմոյանը գտնվում է ԱՄՆ-ում՝ Հարվարդի համալսարանի «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանակներում:
Գևորգ Վարդանյանը պատմական գիտությունների թեկնածու է, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող: Շուրջ երկու տասնյակ գիտական հրապարակումների, նաև մեկ մենագրութան հեղինակ:
Գիտական հետաքրքրությունների շրջանակն է Հայոց ցեղասպանության պատմություն, ցեղասպանության ժխտում, համեմատական ցեղասպանագիտություն, Օսմանահպատակ հույների պատմություն, Օսմանյան և Ռուսական կայսրությունների համեմատական պատմություն:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2017 թ.-ից ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դոկտորանտ է:
2011 թ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
2008 - 2011 թթ. ուսանել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրայում, թեկնածուական ատենախոսության թեման`«Հունական բնակչությունն Օսմանյան կայսրությունում և փոքրասիական աղետը, 1914-1923 թթ.»:
2003 - 2008 թթ. ուսանել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության բաժնում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2014 - 2017 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար:
2012 - 2014 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ:
2010 - 2012 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող:
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars), ինչպես նաև «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի խմբագրակազմի անդամ է: Եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը ստեղծող թիմի կազմում: Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովներում:
Վերջին հրապարակումներից են
Մենագրություն`
«Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և փոքրասիական աղետը, 1914-1923 թթ.», Երևան, ՀՑԹԻ հրատ., 2012:
Հոդվածներ`
«Հայությունը երկու կայսրությունների միջև. 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի կովկասյան ճակատը օսմանյան պատերազմական քարոզչության մեջ», Ցեղասպանագիտական հանդես 4-1(2016), էջ 11-24: “The Ottoman Genocide of the Armenians and Greeks: The Similarities and Structural Peculiarities.” in Genocide in the Late Ottoman Empire: Armenians, Assyrians and Greeks, 1913-1923, ed. George Shirinian, New York: Berghahn Books, 2017: pp. 274-299.
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44