Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին քննարկվում է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք 2018թ.-ին ՀՀ պետական պարտքը կգերազանցի սահմանված առավելագույն 60%-ի շեմը, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանափակումներ ունի ՀՆԱ-ի հետ համակցելով:
Պատգամավորը հիշեցրեց, որ ընդհանուր պարտքն այսօր արդեն կազմում է ՀՆԱ-ի 58,8 տոկոսը:
Բացի այդ նա խնդրեց գնահատական տալ, թե անցած վարկերն ու դրամաշնորհները որքանով են արդյունավետ ծախսվել: «Ո՞ւր ենք գնում այսպիսի պարտքերի շալակով»,-հարցրեց նա:
Փոխնախարարը հիշեցրեց, որ գլոբալ տնտեսական ճգնաժամը և ՀՀ-ի համար տնտեսական ցնցումը՝ պայմանավորված ՌԴ տնտեսական վիճակով, սեփական եկամուտները շեշտակի նվազեցրել են, և պարտքը ուղղել են բյուջետային ծախսերին:
«Ինչ վերաբերում է պնդմանը, թե պարտքը անցնելո՞ւ է, թե ոչ, ապա ծրագրերում անցումը չի նախատեսվում»,-պատասխանեց փոխնախարարը, ապա նշեց, թե սահմանափակումները նախատեսված են կառավարության պարտքի համար և ոչ թե ընդհանուր:
«Դա չի նշանակում, որ ռիսկեր չկան, գիտեմ, որ ենթադրություններին լավ չեք վերաբերում, բայց ենթադրությունն այն է, որ լինի այնպիսի փոխարժեք, ինչպես նախատեսված է բյուջեով, որովհետև մեծ կշիռ ունի փոխարժեքով պարտքը»,-ասաց նա:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, թե երբ 2008թ.-ին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն էին սահմանում, իրենց չափազանց հեռու էր թվում այս սահմանին հասնելը:
«Բայց ինչպես կյանքը ցույց տվեց` բավարար չէ, որովհետև կոշտ սահմանափակումները միշտ չէ, որ արդարացված են, և չենք կարող համաձայնվել ու կոշտ պայմաններով շարժվելով՝ ընդհանրապես առաջ չգնալ: Հիմա կյանքը ինչպես ցույց տվեց` մի գլոբալ ճգնաժամը և լոկալ ցնցումը, որը ՀՀ գործընկերոջ մոտ՝ ՌԴ-ում տեղի ունեցավ, բերեց նրան, ինչում մենք հայտնվեցինք»,-ասաց նա:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, թե սահմանված շեմը, չնայած դրան, շարունակելու է պահպանվել առավելագույն շեմ, բայց նախատեսվում է տալ ճկունություն և կոշտ պայմաններում լավագույն լուծումներ գտնել:
Միքայել Մելքումյանը խնդրեց հստակ ասել՝ ընդհանուր պարտքն անցնելո՞ւ է 60%-ը, ընդգծելով, որ 54%-ը կառավարության պարտքն է: Այնուհետև նա նկատեց, թե փոխնախարարն ընդունեց, որ առավելապես անարդյունավետ է օգտագործվում պարտքը, որովհետև կապիտալ ծախսերին են գնում:
«Ո՞վ էր Ձեր ձեռքերը բռնում, որ տանեիք կապիտալ ծախսերի վրա»,-ասաց նա: Ատոմ Ջանջուղազյանը հստակեցրեց, թե ինքը չի ասում, որ անարդյունավետ է ծախսվել:
«Ես նշեցի ճգնաժամերի մասին, և վստահ եմ, որ այդ պայմաններում տրամաբանական է այն վարքագիծը, որ ուներ կառավարությունը՝ չգնալ ծախսերի կրճատման և չխորացնել առանց այդ էլ ծանր վիճակը: Եթե տնտեսությունը չի գեներացնում, ստիպված է պարտք վերցնել, եթե չգնար, ավելի վատ հետևանք կլիներ: Պատկերացրեք, եթե նվազեցնեինք աշխատավարձը, ինչ վիճակ կլիներ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է պարտքին, ապա նշեց, որ պարտքը 59% է կանխատեսվում:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26