Հոկտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը հովվապետական այցով ժամանել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորել են Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Արա Այվազյանը, Մեքսիկայի Մարոնիտ Եկեղեցու արքեպիսկոպոս Ջորջ Աբի Յունեսը, Մեքսիկայի հայ համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, հայ համայնքի անդամներ։
Օդանավակայանից Նորին Սրբությունն ուղևորվել է ՀՀ դեսպանատուն, հանդիպում ունեցավ դեսպանատան աշխատակիցների հետ։ Այնուհետև Հայոց Հայրապետն այցելել է Գուադալուպեի եկեղեցի, որտեղ տեղի հոգևորականների հետ աղոթք բարձրացվեց առ Աստված։ Նորին Սրբությունը հանդիպեց նաև Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսեռային։
Այնուհետև Մեխիկոյի կաթոլիկ Մայր Տաճարում տեղի է ունեցել միջեկեղեցական աղոթք, որին ներկա են եղել Մեքսիկայի կարդինալ Նորբերտո Ռիվերա Կառեռան, պապական նվիրակը, քույր Եկեղեցիների և պետական իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ:
Արարողության ընթացքում քառաձայն գեղեցիկ երգեցողությամբ հանդես է եկել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց եկեղեցու երգչախումբը։ Նորին Սրբությունը է հանդես է եկել պատգամով՝ Հայրապետական իր օրհնությունն ու ողջույնը բերելով ներկաներին և ցավ հայտնեց վերջերս Մեխիկոյին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ:




20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44