ԱԺ հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց, թե համայնքների խոշորացումից հետո մարզպետների ինստիտուտն արդյո՞ք մնալու է նույնը:
Նաև հետաքրքրվեց, թե սահմանամերձ գյուղերին հնարավո՞ր է՝ տրվեն նոր արտոնություններ կամ տնտեսական ներարկումներ՝ արձանագրելով, թե տրված արտոնությունները հաճախ էական ազդեցություն չեն ունենում:
Դավիթ Լոքյանը պատասխանեց, թե փաստ է բոլորի համար, որ տարածքային կառավարում պետք է ունենալ՝ հատկապես այսօրվա քաղաքականության ընդունման պայմաններում: Ըստ Լոքյանի՝ ընդունվել են մարզային զարգացման ռազմավարություններ և հստակ չափելի պայմաններ են դրված մարզպետարանների վրա:
«Ուստի մարզպետարաններ պետք է ունենանք»,-ասաց նա և նշեց, որ միաժամանակ եթե մարզպետների իրավասությունների մեջ խորանում են՝ տեսնում են, որ ՀՀ-ում ցանկացած խնդրի համար մարզպետին են հանձնարարություն տալիս ու իրենցից պահանջում, բայց իրավունքները քիչ են:
Նախարարը նշեց, թե աշխարհի փորձը ուսումնասիրել են, և կառավարություն է մտել հայեցակարգ, թե ինչպիսին պետք է լինի տարածքային կառավարումը մարզերում:
Լոքյանը նշեց, որ մարզպետարաններին հայեցակարգով տալու են տնտեսական զարգացման պարտավորություններն ամբողջությամբ, ունենալու են հիմնադրամ, որի մեջ լինելու է զարգացման վարչությունը՝ ՓՄՁ-ի մարզային կառույցները, որոնք կենթարկվեն ուղղակի մարզպետներին:
Նախարարի խոսքով՝ մյուս լիազորությունները, որ մարզպետներն ունեն այսօր՝ կրթություն, սոցիալական ոլորտ, առողջապահություն, պահպանվում է, բայց նպաստների խնդիրը, օրինակ՝ կտեղափոխեն խոշորացված համայնքներ. ներհամայնքային ճանապարհները ևս կտրվեն խոշորացված համայնքներին, անասնապահությունը ևս: Իսկ կրթական համակարգում, օրինակ՝ շենքերի պահպանման հարցը կլինի համայնքի ղեկավարների լիազորությունը:
«Բացի այդ, մարզպետին կից ստեղծվում է մարզի խորհուրդը, որի մեջ մտնում են խոշորացված համայնքների ղեկավարները »,-ասաց նա և նշեց, որ հայեցակարգը վերջնական չէ, առաջարկները նոր են ստանում:
Սահմանամերձին բնակավայրերի օժանդակության մեծացման հարցով էլ նախարար Լոքյանն ասաց, որ նախ այսօր ՀՀ-ում սահմանամերձ տարածքներն առավել խոշորածավալ օժանդակություն են ստանում: Նա օրինակ բերեց, որ Տավուշում 45 սահմանամերձ գյուղերում իրականացնում են տնտեսական ծրագրեր՝ ինտենսիվ այգիներ՝ կաթիլային համակարգով, գյուղական տուրիզմի ծրագիր՝ ևս դրամաշնորհների հաշվին:
«Հիմա մեծացնել այս օժանդակությունը՝ լավ բան է, բայց միջոցների սուղ լինելը և ճիշտ ուղղություն տալը, կարծում եմ, ավելի անհրաժեշտ է: Մենք տվեցինք հարկային արտոնություններ և երբ տեսնում ենք՝ ինչ ենք ստացել՝ նոր աշխատատեղ, ձեռնարկություն չունենք: Հիմա պետք է մտածել՝ ինչպես փոխենք: Չեմ կարող չհամաձայնել, որ շատ փող պետք է սահմանամերձներին տանք, բայց ավելի լավ է գործիքները ճիշտ մշակենք, տանք, քանի որ մյուս դեպքում աղքատությունը չի սահմանափակվում»,-ասաց նա:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44