ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գյուլագարակ գյուղում բնակելի տնից կատարված կողոպուտը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կիսաբաց լուսամուտից ապօրինի մուտք է գործել Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակարաններից մեկը եւ ննջասենյակի պահարանից վերցրել տանտիրուհու ոսկյա զարդերը։ Տեսնելով, որ վերջինս իրեն նկատել է՝ տուն ապօրինի մուտք գործած անձը փայտով հարվածել է կնոջը եւ դիմել փախուստի՝ իր հետ տանելով զարդերը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով, եւ ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ճանաչման տուժողին։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26