ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչին:
Իր և ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի անունից ողջունելով հյուրին, Վաչե Տերտերյանն ասել է, որ համագործակցությունը երկար տարիների փորձ ունի և ԵԽ-ի հետ տեղական ժողովրդավարությանն ուղղված բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվել:
ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ոլորտային մի շարք ծրագրերը, նշել, որ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2015-2018թթ. ծրագրով տեղական ժողովրդավարության ոլորտում ծրագրված աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի և բոլոր ուղղություններով առաջընթաց է գրանցվել:
Նրա խոսքով, տարին բավականին արդյունավետ է եղել տեղական մակարդակում բարեփոխումների առումով: Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումների գործընթացին, եվրոպացի գործընկերոջը Վ. Տերտերյանը ներկայացրել է խոշորացված համայնքներում իրականացվող գործընթացները, միաժամանակ տեղեկություններ փոխանցել նոյեմբերի 5-ի կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:
Նա նաև ասել է, որ նախարար Դավիթ Լոքյանի հրավերով նոյեմբերի 10-ին կայանալիք ՏԻՄ համակարգի ներդրմանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը: Համաժողովին կմասնակցեն նաև ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսից, այլ միջազգային կազմակերպություններից բազմաթիվ ներկայացուցիչներ:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55