ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը: Վարչապետը ներկայացրել է 2017թ. առաջին ինն ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն ու վիճակագրական տվյալները, ինչպես նաև խոսել տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների մասին:
Վարչապետը նաև պատասխանել է լրագրողների հարցերին.
– Անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին, պետք է նույնությամբ հիշեցնեմ Լիանայի խոսքը, ասեցիք, որ մեր տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է: Դուք աչքի եք ընկնում լակոնիկ խոսքով, և ես պետք է օգտվեմ այդ իրավիճակից, ուզում եմ ձեզ հարցնել, Դուք ո՞ւմից ժառանգեցիք այդ տնտեսությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյան - Տեսեք, կուսակցությունը Վարչապետ Կարեն Կարապետյան կարող էր ուրիշից ժառանգել, կարող էր ուրիշից չժառանգել, և այդ իրավիճակը լիներ էպսիմում ճշտությամբ փոփոխվող: Մենք, եթե նկատել եք, 2018թ. բյուջեի մեջ շատ կտրուկ բարձրացրել ենք կապիտալ ծախսերի մասը և վստահ ենք, որպեսզի մենք ունենանք կայուն զարգացման տենդենց, որոշակի քայլեր պետք է անենք: Ճգնաժամային վիճակը, արտաքին շուկաներից ազդեցությունները, որոնք եղել են մեր տնտեսության վրա, լավ կյանքից չի եղել:
– Ներողություն, պարոն վարչապետ, իմ հարցը այդ մ Մհեր ասին չի: Դուք ո՞ր կուսակցությունից եք ժառանգել այդ տնտեսությունը: Դուք ասացիք, որ չափազանց ծանր է, և այդ տնտեսությունը ժառանգեցիք Հանրապետական կուսակցությունից, ճի՞շտ է, և Դուք անդամակցեցիք Հանրապետական կուսակցությանը, որը բոլոր ընտրություններում, համենայն դեպս, հաղթել է, և ոչ մի հաղթանակ, համենայնդեպս, լեգիտիմ չի ճանաչվել: Դուք ինչպե՞ս անդամակցեցիք մի կուսակցության, որը տնտեսությունը հասցրել էր ծայրահեղ ծանր վիճակի:
Վարչապետ Կարեն Կարապետյան – Շատ լավ: Դա ձեր անձնական կարծիքն է: Շատ համարձակ եմ անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, շատ գիտակցաբար, և ժամանակին բացատրել եմ, ինչի եմ դա անում, որովհետև այն մարտահրավերները և տարածաշրջանը, և պրոբլեմները, որի առաջ մեր երկիրը կանգնած է, չափազանց կարևոր է, որպեսզի մենք ցնցումներ չունենանք: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հասել է այդ կետին Ձեր ձևակերպմամբ, ապա իսկ ո՞վ է գնահատել, եթե այլ կուսակցություն լիներ, այդ տնտեսական անկման պարագայում իրենք ինչի կհասցնեին:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01