Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին այսօր շարունակվում է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` ներկայացնելով ոչ ֆինանսական ցուցանիշները, նշեց, որ հիմնական քաղաքականությունը չի փոխվել՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման սկզբունք, Արտաքին անվտանգային քաղաքականության ամրապնդում, Հայոց ցեղասպանության դատապարտում և ցեղասպանությունների կանխարգելում, երկկողմ համագործակցություններ, միջազգային կազմակերպությունների հետ առավել ակտիվ համագործակցություն և այլն:
«Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նկատեց, թե բազմակողմանի համագործակցությունը կարևորում են` արդյոք 2018թ-ի համար նոր միջազգային կառույցների միանալու ծրագրեր կա՞ն:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ ոչ, չեն պլանավորում որևէ նոր միջազգային կազմակերպությանը միանալ և դրա համար ֆինանսներ հատկացված չեն:
Վահե Էնֆիաջյանը նաև հարցրեց, թե նոյեմբերի 24-ին նախատեսվո՞ւմ է ստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը և կա՞ն արդյոք խոչընդոտներ: «Գործընկեր պետությունների կողմից ինչ մոտեցում կա»,-հարցրեց նա:
Փոխնախարարը նշեց, որ որևէ խոչընդոտ չեն տեսնում նոյեմբերի 24-ին համաձայնագիրը ստորագրելու համար:
Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հարցրեց, թե արդեն երկու տարի է ԱԳՆ տեղակալի նոր հաստիք կա, որը սպասարկում է արտաքին տնտեսական քաղաքականությունը: «Դա լավ է, հիմա կա ձևաչափ, դեսպանները հրավիրվում են, քննարկվում է, թե ինչ ակնկալիքներ կան Հայաստան ներդրումների փոխանցման կամ հակառակի համար: Կցանկանայի գնահատական տայիք` այս կառավարչական նոր մեխանիզմների ընթացքում ներդրումների ի՞նչ ծավալ ունենք»,-հարցրեց նա և խնդրեց չափելի թվերով ներկայացնել:
Շավարշ Քոչարյանը նշեց, թե չափելի դարձնել ԱԳՆ-ի աշխատանքը դժվար է, քանի որ դա այլ գերատեսչությունների հետ համատեղ աշխատանք է: «Արդյունքը երևում է տվյալ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալներով ու ներդրումներով»,-ասաց նա:
Միքայել Մելքումյանը նկատեց, թե հիմքերը դրվել են, բայց կարծում է, որ այնուամենայնիվ, ինչ-որ բան չի բավարարում:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44