Ադրբեջանում խորհրդարանի ընդունած համաներման արդյունքում 350 բանտարկյալ է ազատության մեջ հայտնվել։
ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ 216 մարդ ազատ է արձակվել Բաքվում, 134—ը՝ երկրի մյուս շրջաններից։ 350 բանտարկյալներից 9-ը կանայք են։ Օրինագծի հեղինակը երկրի առաջի տիկին Մեհիբան Ալիեւան է։
Համաներման մասին ակտի համաձայն՝ տարբեր ժամկետներով ազատազրկված անձինք ազատության մեջ կհայտնվեն հասարակական մեծ վտանգ չներկայացնող հանցագործությունների համար նախատեսված պատժի ժամկետից շուտ։ Ազատ են արձակվելու հանցագործության պահին 18 տարին չլրացած անձինք, 60 տարին չլրացած տղամարդիկ, անչափահաս, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող երեխաների խնամակալ անձինք, Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար մարտերի մասնակիցները, Ադրբեջանի տարածքի մի մասի բռնազավթման հետեւանքով տեղահանման ենթարկված անձինք։
Համաներման մասին ակտը կվերաբերի 10 հազար դատապարտյալների, որոնցից 3500–ը կազատվեն կալանավայրերից։
Նշենք, որ համաներումը վերաբերում է քրեական հանցագործություն կատարած անձանց։ Քաղբանտարկյալները մնում են ճաղերի հետեւում։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55