Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ մեկնել էր Տավուշի մարզ՝ գործարարների հետ քննարկելու մարզային տնտեսվարողների խնդիրները:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կարևորեց ՏՄՊՊՀ-ի նախագահի այցելությունը մարզ: Նա հայտնեց, որ մարզում գրանցված է 1500 տնտեսվարող: «Կառավարության կողմից բավականին մեծ արտոնություններ են տրվել սահմանամերձ համայնքներին, ինչը խթանում է բիզնեսի զարգացումը, քանի որ այդ արտոնություններից հետո սկսվեց տնտեսվարող սուբյեկտների մուտքը գյուղատնտեսություն»,-ասաց նա և նշեց, որ հիմնականում տնտեսվարողները գյուղատնտեսությամբ են զբաղվում:
Մարզպետը հայտնեց, որ այս տարի արտահանումների բավականին մեծ աճ է գրանցվել: «Ճիշտն ասաց՝ ձեր հանձնաժողովի կարիքը չի զգացվել, քանի որ չունենք մոնոպոլացված կառույցներ»,-ասաց նա:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ իրենց այցի հիմնական նպատակը մրցակցության ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումն է, քանի որ մարզային կառույցներ հանձնաժողովը չունի:
Արտակ Շաբոյանը խոստացավ բարձրացված այն խնդիրներին, որոնք իրենց կառույցի իրավասության ներքո են գտնվում, լուծում տալ, իսկ եթե իրենց իրավասության ներքո չլինեն, ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում դիմել գործընկեր պետական կառույցներին:
«Ամեն դեպքում, խոստանում ենք հետևողական լինել և աշխատանքներ անցկացնել այդ ուղղությամբ: Պետությունը կարևորագույն բարեփոխումներ է իրականացնում տնտեսության ոլորտում»,-ասաց նա:
Նա ներկայացրեց տնտեսական մրցակցության համաշխարհային զեկույցի ցուցանիշները և նշեց, որ այս տարվա ընթացքում մրցակցության ոլորտում զգալի առաջընթաց ենք արձանագրել, ցուցանիշներով անցել ենք ԵԱՏՄ արևելյան Եվրոպայի և հարևան երկրներից:
«Դա կարևոր նշանակություն ունի, բայց ավելի կարևոր է, որ տնտեսվարողներն իրենց մաշկի վրա զգան այդ բարեփոխումները, պետք է տնտեսվարողները հավատան և վստահ լինեն, որ պետությունը կանգնած է իրենց կողքին»,-ասաց նա և հավելեց, որ բոլոր տնտեսվարողները պետք է նաև վստահ լինեն, որ մրցակցության կանոնները, պայմանները բոլոր համար հավասար են և արտոնյալներ չկան:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22