Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Դելիում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հաղորդմամբ՝ շնորհակալությունհայտնելով հայկական պատվիրակությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար՝ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ Հնդկաստանի բարգավաճմանն ու հնդիկ ժողովրդի բարեկեցությանն ուղղված նրա պատասխանատու գործում:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախագահ Քովինդի հետ հանդիպումը նոր լիցք կհաղորդի հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Հանրապետության Նախագահը բավականին տպավորիչ է համարել Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովը և ցուցահանդեսը, որի բացմանն իր գլխավորությամբ մասնակցել է նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Հնդկաստան իր աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Մոդիի և փոխնախագահ Նայդուի հետ կայացած արդյունավետ հանդիպումների մասին, որոնց ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել միջխորհրդարանական և միջկառավարական մակարդակներով հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Անդրադառնալով հայ-հնդկական դարավոր բարեկամությանը` Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների հարաբերությունների մասին մեծ թվով հիշատակումներ կան պատմիչների գործերում. բազմաթիվ աղբյուրների պնդմամբ, հայ և հնդիկ առևտրականներն ամուր կապեր են հաստատել դեռևս մեր թվարկության առաջին հազարամյակում: Նախագահ Սարգսյանը պատահական չի համարել, որ 16-րդ դարից սկսած Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում ձևավորվել են զգալի թիվ կազմող հայկական համայնքներ, որոնք ակտիվ դերակատարություն են ունեցել Հնդկաստանի հասարակական ու քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
Հայկական համայնքներից միայն Կալկաթայի համայնքի մասին խոսելիս Նախագահը նշել է, որ 17-19-րդ դարերում այդ համայնքը շատ կենսունակ էր և ակտիվ հասարակական-քաղաքական մասնակցություն ուներ ոչ միայն Հնդկաստանի, այլ նաև ողջ հայության կյանքում: Այդ համատեքստում Նախագահը հիշատակել է 1794թ. Մադրասում տպագրված հայկական առաջին տպագիր պարբերականը` «Ազդարարը», ինչպես նաև գրեթե նույն ժամանակահատվածում՝ Հակոբ Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը, որը ուրվագծել է անկախ հայոց պետության ապագա Սահմանադրությունը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի նախագահին և հնդիկ ժողովրդին Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Նշելով, որ վաղը այցելելու է նաև Ագրա քաղաքում գտնվող Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ, Նախագահը ուրախությամբ է փաստել, որ այդ հոյակերտ հուշարձան-դամբարանի կառուցմանը մասնակցել են նաև հայ շինարարները:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում Հայաստանին և Հնդկաստանին հաջողվել է պատմական խորը արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունները վերածել միջպետական ջերմ և գործընկերային հարաբերությունների: Նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` այդ նշանակալից հոբելյանի կապակցությամբ հղած շնորհավորանքի համար և հույս հայտնել, որ բարձր մակարդակի պարբերական հանդիպումները կօգնեն լիարժեքորեն բացահայտելու երկու երկրների միջև առկա համագործակցության մեծ ներուժն ու նախանշելու երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությունները:
Հնդկաստանի Նախագահը գործընկերոջը շնորհավորել է նաև Հայաստանում իրականացված բարեփոխումների և պետական կառավարման նոր համակարգի անցնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում Հանրապետության Նախագահի գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:
Հանդիպմանը հայ-հնդկական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգի հարցերից բացի, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նախագահ Ռամ Նաթ Քովինդը վերահաստատել է հակամարտությունները խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով լուծելու` իր երկրի դիրքորոշումը և ընդգծել, որ Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55