ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը նոյեմբերի առաջին 10-օրյակը հայտարարում է փսորիազի դեմ պայքարի օրեր: ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանն ասուլիսում նշեց, որ այդ օրերին կենտրոն դիմած բոլոր այցելուները բարձրակարգ մասնագետների կողմից կստանան անվճար խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում զեղչով կկազմակերպվեն կլինիկական հետազոտություններ:
«Փսորիազը ծանր մաշկային հիվանդություն է: Ամբողջ աշխարհում բնակչության 2-4 տոկոսը տառապում է այս հիվանդությամբ: Բավական վայրիվերումներով ընթացքող հիվանդություն է: Այս նախաձեռնությամբ մենք հնարավորություն ենք տալիս, որ այս հիվանդությամբ տառապողները դիմեն, ստանան բարձրակարգ մասնագետների անվճար խորհրդատվություն»,- ասաց Միքայել Սահակյանը:
Կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանի խոսքով, Հայաստանում բնակչության 2-3 տոկոսը նման խնդիր ունի: Բաժանմունքում ստացիոնար բուժում է ստանում 600-700 հիվանդ: Ընդունված հիվանդների մոտ 70 տոկոսի մոտ առանց բարդությունների փսորիազն է: Նա նկատեց, որ հիվանդության առավել բարդացված տարբերակները տարեց տարի ավելանում են:
«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ ժամանակ ինքնաբուժությամբ են զբաղվում կամ, գայթակղվելով «փսորիազը բուժվում է» գովազդներով, դիմում են տարբեր կենտրոններ, ստանում են բուժում, և բարդություններով դիմում են մեզ»,- ասաց Գևորգ Շաքարյանը:
Մասնագետի խոսքով, հիվանդությունը հավասարաչափ տարածված է և կանանց, և տղամարդկանց մոտ, սակայն վերջին տարիներին հիվանդության կտրուկ աճ է նկատվում երեխաների մոտ:
«Փսորիազի առաջացման առաջին պիկ շրջանը համարվում է 14-25 տարեկանը, երկրորդ պիկը` 50-ից հետո: Վերջին շրջանում կտրուկ աճ ունենք հենց 0-ից մինչև 10 տարեկան երեխաների մոտ: Նորածիններ ենք ունենում, որոնց մոտ նկատվում են փսորիատիկ արտահայտումներ: Պատճառները մինչև վերջ ապացուցված չեն, բայց մեծ դեր է խաղում ժառանգականությունը, տարբեր գործոններ կապված` սթրեսի, անառողջ սննդի, էկոլոգիայի հետ»,- ասաց նա:
Մասնագետի խոսքով, նախատեսում են ձևավորել խումբ, որը կկարողանա զբաղվել հիվանդով` տանելով բացատրական աշխատանք, հասկացնելով, որ փսորիազից վախենալ պետք չէ: «Այն չի բուժվում, բայց կարելի է ամբողջությամբ վերահսկելի դարձնել»,- հավելեց մասնագետը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26