Հոգեբան Արկադի Մեհրաբյանը վստահ է՝ ընտանեկան բռնություններն ազդում են երեխայի հոգեկան վիճակի վրա: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց, որ այս կամ այն բռնությունը երեխայի վրա տարբեր ազդեցություն է թողնում՝ կախված տարիքային շրջանից:
«Կախված է նաև տարիքային խմբից, որովհետև տարբեր տարիքում ազդեցություններն այլ են լինում: Վաղ մանկության շրջանում, այսինքն՝ մինչև ընկալումը, երեխան ինչ տեսնում է՝ սովորում է և դա կարող է դառնալ նրա հետագա վարքագիծը: Այս տարիքում ֆիզիկական բռնության ենթարկված երեխայի համար բռնությունը կարող է հետագա վարքագիծ դառնալ այսինքն՝ երեխան, երբ մեծանա, ինքը կարող է դառնալ բռնարար: Ավելի ուշ, միջին կամ դեռահասության ժամանակ բռնությունը կարող են տարբեր խնդիրներ առաջացնել՝ վախեր, ագրեսիվութուն, կոմպլեքսներ և այլն»,- ասաց Արկադի Մեհրաբյանը
Փաստաբանների պալատի անդամ Սոս Քարամյանն էլ նկատեց, որ ՀՀ–ում երեխայի իրավունքներին անդրադարձ կա նաև երկրի Սահմանադրությունում: Նրա խոսքով՝ երկրի մայր օրենքը մի քանի կետերով անդրադառնում է երեխայի կրթության, առողջության, սնվելու ու մնացած բոլոր իրավունքներին:
«Երեխային այս իրավունքների իրացումը հավասարապես դրված է երկու ծնողների վրա: Ընտանեկան բռնությունների հետ կապված՝ ՍԴ ում էլ վերջերս նախադեպային որոշում եղավ, ըստ որի, երեխայի նկատմամբ կատարվածը կարող է համարվել հանրային մեղադրանքի գործեր: Օրինակ՝ հոր կողմից կատարված ճանապարհային խախտման հետևանքով երեխան որոշակի հոգեբանական խնդիրներ է ունեցել, բնական է, որ հայրն ինքն իր դեմ բողոք չի գրի, այս դեպքում գործն արդեն քննվում է հանրային մեղադրանքի սկզբունքով»,- ընդգծեց Սոս Քարամյանը:
Tert.am-ի հարցին՝ ՀՀ-ում երեխաների նկատմամբ կատարված բռնությունն ի՞նչ դրսևորում է ունենում՝ հոգեբանական, ֆիզիկական, թե այլ, հոգեբանը պատասխանեց, թե մասնագիտական տեսանկյունից սխալ է նման տարանջատումներ անելը:
«Հոգեբանների լայն զանգվածի մոտ բռնության ենթարկվածները հիմնականում լինում են ֆիզիկական բռնություն ենթարկված երեխաներ, կամ էլ, երբ շատ են գոռացել, հայհոյել և պատժել: Իրականում, հստակ սահմանազատում չկա բռնության, հարկադրանքի կամ հոգեբանական ճնշման մեջ, քանի որ գլոբալ առումով դաստիարակությունը նույնպես ֆիզիկական ճնշման հետևանք է: Երեխայի վրա հետևանք է թողնում այն ժամանակ, երբ գործողությունը լինում է տևական, այսինքն, երբ ծնողը միշտ գոռում է, շատ խիստ է, միշտ պատժում է այս կամ այն արարքի համար և այլն»,- շարունակեց Մեհրաբյանը:
Փաստաբանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ իր գործունեության ընթացքում հանդիպել է դեպքեր, երբ երեխան ճնշվում է ամուսնալուծությունից հետո կամ ընթացքում:
«Ամուսնալուծության ընթացքում, երբ դատական կամ մինչդատական ընթացքն է, ծնողները տարբեր կերպ միմյանց դեմ են օգտագործում երեխային՝ փորձելով երեխայի միջոցով իրենց շահերն առաջ տանել: Մայրը, հասկանալով, որ հայրը նույնպես երեխայի նկատմամբ ունի հավասար իրավունքներ, երեխային զրկում է հորը տեսակցելու իրավունքից: Եղել է դեպք, որ հայրը երեխային տեսակցելու իրավունքի համար դիմել է դատարան, սակայն գործը քննվել է 4 ամիս հետո, այսինքն՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով 4 ամիս հայրը չի տեսել իր երեխային: Երեխայի խնամքով զբաղվող ծնողները, գիտակցելով, որ 10 տարեկանը լրացած երեխայի կարծիքը դատարանը հաշվի է առնում, ամեն բան անում են, որ մյուսի ծնողի դեմ տրամադրեն»,-եզրափակեց փաստաբանը:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26