Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի գների 14 տոկոսանոց անկում է արձանագրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` նշելով, որ Հայաստանում մի շարք ապրանքային շուկաներում առկա է գների իջեցում: «Շաքարավազի գինը կտրուկ նվազել է` շուրջ 14 տոկոսով, ու այս պահին վաճառքի գինը 335 դրամ է: Շաքարավազի շուկայում գների իջեցումը պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ ու խորացմամբ»,-ասաց պաշտոնյան: Նրա խոսքով` ներկայում շուրջ 50 ընկերություն շաքարավազի ներկրում է իրականացնում: «Ճիշտ է այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան»,- հավելեց Արտակ Շաբոյանը:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանում շաքարավազի գինը միջազգային միջին գներից բարձր է` ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց. «Գների բարձր ու ցածր լինելու մասին խոսելիս պետք է առարկայական լինենք: Գնագոյացման մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հնարավոր նվազագույն գներով է վաճառվում ապրանքը, ու պետք է հաշվի առնել, որ տրանսպորտային մեծ ծախսեր են կատարում ներկրողները»:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44