2018 թվականին պետական բյուջեով կրճատվել են կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտի ծախսերը, ինչը փորձագիտական մակարդակում դժգոհություն է առաջացրել: Դժգոհության հիմնական պատճառն այն է, որ կրճատվել են հանրային ծառայության ոլորտի ծախսերը, իսկ սրան գումարվում է նաև գնաճային ճնշումները:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ 2018 թվականին բյուջեով սոցիալական պարտավորությունների աճի մասով ունենալու ենք զսպված վարքագիծ, որպեսզի հետագայում տնեսական կայուն աճի համար հիմք ստեղծվի:
Հարցին՝ արդյո՞ք եկամուտների չավելացման պարագայում գնաճը սոցիալական նոր խնդիրներ չի առաջացնելու, որը կրկին պետության վրա է ծանրանալու, Վարդան Արամյանը պատասխանեց.«Այս հարցն ինչո՞ւ չէր առաջացել, երբ անցյալ տարի մենք դեֆլյացիա ունեցանք: Կարող էին ասել, որ դեֆլյացիա ունենք, հիմա բերեք որոշակի ծախսերի օպտիմալացում անենք՝ X տեղում կրճատենք, Y -ում ավելացնենք, ինչի՞ չէին ասում»:
Ֆինանսների նախարարը սխալ է համարում այն մոտեցումը, որ գնաճի մասին խոսելուց ընդամենը մի քանի ապրանքի մասին են խոսում:
Դիտարկմանը, որ թանկացել են առաջին սպառման ապրանքները, Արամյանն արձագանքեց. «Մոտեցումը, երբ նայում եք մեկ-երկու ապրանքատեսակով, ճիշտ չէ, հացն ու կաթնամթերքն նույնպես առաջին սպառման են, իսկ այստեղ 9 ամսով գնանկում է եղել: Ճիշտ եք ասում՝ միսը հունվար-սեպտեմբեր ամիսներին թանկացել է, մանավանդ, խոզի միսը 30 տոկոսից ավել է թանկացել: Բայց 500 տեսակի սպառման ապրանքներից առնվազն 150-ն առաջին սպառման են, եթե նայեք, ապա կտեսնեք, որ առաջին սպառման ապրանքներից մինիմում կեսում էլ գնանկում կա»:
Վարդան Արամյանը նկատեց, որ ՀՀ-ում գնաճը նույնիսկ ցածր է, քանի որ չի հասնում նախապես սահմանված չափին: Նախարարը հավելեց, որ 12 ամսվա մասով գնաճը 1 տոկոս է, իսկ միջին հունվար-սեպտեմբերին՝ 0.6 տոկոս է:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55