Արփի գյուղում 36/4 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վահրամ Հայրապետյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է, Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ գյուղի 908 ընտրողից 435–ը ընտրել է: «Ընտրություններն ընթանում են խաղաղ պայմաններում առանց միջադեպի, քաշքշուկի, ծեծկռտուքի: Երեք թեկնածու կա, երեքն էլ լավ տղերք, տեսնենք, թե ով կհաղթի»,-ասաց նա և նշեց, որ խախտումներ չեն արձանագրվել, մրցակցությունն ընթանում է «բայեվո»։
«Համայկական երիտասարդական ասոցիացիայի» անդամ Բադիկ Բաղդասարյանը նշեց, որ նորմալ ընտրություններ են ընթանում, ոչ մի խախտում չի արձանագրվել: «Եթե այսպես ընթանա մինչև վերջ, շատ լավ կլինի»,-ասաց նա:
Վստահված անձինք ևս վստահեցրեցին, որ ընտրատեղամասում խնդիրներ չեն առաջացել:
Արփիի գյուղապետ, Արենի համայնքի թեկնածու Ռազմիկ Վարդանյանը նշեց, որ հնարավոր է մանր-մունր խախտումներ լինեն: «Մենք նման բաներից չենք կախվում, մեր ժողովուրդը երեք թեկնածուներին էլ ճանաչում է, շատ լավ մարդկային հարաբերություններ կան. ով կհաղթի, նրան էլ կշնորհավորենք»,-ասաց նա և նշեց, որ լարվածություն չկա:
Գյուղապետը նկատեց, որ թեև համայնքների խոշորացման ծրագիրը կդժվարացնի աշխատանքները, սակայն, քանի որ ղեկավարությունը որոշել է գնալ այս քայլին, իրենք որոշել են մասնակցել ընտրություններին: «Մենք ի սկզբանե դեմ ենք եղել խոշորացմանը»,-ասաց նա:
Հարցին, թե խոշորացումից դժգո՞հ են, նա պատասխանեց, թե գյուղացին ամեն ինչից դժգոհում է: «Գյուղացին պետք է մի լավ բան պատկերացնի, որ ինքը սպառողից պետք է փոխվի արտադրողի: Քանի դեռ մտածում է, որ պետությունը պետք է օգնի իրեն, որ ապրի, գյուղացին լավ չի ապրելու»,-ասաց նա` հավելելով, որ գյուղացին պետք է գյուղատնտեսությամբ զբաղվի:
Հարցին`իրացման խնդիր կա՞, նա բացասական պատասխան տվեց։
«Գյուղացին չի ուզում ռիսկի դիմել, չի ուզում ծառ տնկել, քանի որ սպասում է, որ պետությունը պետք է իրեն փարոս, նպաստ տա։ Իր մի կովը մորթում է, որ նպաստ ստանա»,-ասաց նա և նշեց, որ դրան զուգահեռ կան գյուղացիներ, ովքեր աշխատում են, առանձնատներ ունեն, արտասահմանյան մեքենաներ են վարում:
Ինչ վերաբերում է իշխանական լծակների օգտագործմանը, նա կոչ արեց չբամբասել: «Դժվար կարողանան ինձ ճնշել, ինձ ամսի վերջին կարող եք շնորհավորել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում ՀՀԿ-ի թեկնածուն է Ռինդի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հուսիկ Սահակյանը, ԲՀԿ-ի թեկնածուն է Արփիի ԲՀԿ-ական գյուղապետ Ռազմիկ Վարդանյանը, ինչպես նաև ինքնաառաջադրվել է Արենիի գործող գյուղապետ, անկուսակցական Րաֆֆի Խաչատրյանը:


13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16