Երբ որևէ մեկը խոսում է Սփյուռքի անունից՝ դժվար է ինչ-որ բան հասկանալ, քանի որ սփյուռք ասվածը շուրջ 10 մլն հայ է, ընդ որում, կախված նրանից, թե որ երկրում է բնակվում սփյուռքահայը, իր մտածելակերպն ամբողջովին տարբերվում է: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով «Հայաստան-սփյուռք» համաժողովի ընթացքում որոշ սփյուռքահայերի այն բողոքներին, որ Հայաստանը սփյուռքից անընդհատ չպետք է գումարներ ակնկալի, այլ ներգրավի ծրագրերում, որ գումարները ոչ նպատակային են ծախսվում, կան կոռուպցիոն երևույթներ:
«Եթե մենք խոսում ենք լիբանանահայերի մասին, ապա նրանք Հայաստանի հանդեպ բոլորովին այլ վերաբերմունք ունեն, Իրանի հայերն այլ վերաբերմունք ունեն, ԱՄՆ-ի հայերն այլ վերաբերմունք ունեն: Այսինքն` խոսել ընդհանուր Սփյուռքի անունից, ճիշտ չէ: Կան մարդիկ, որ ասում են՝ բավական է սփյուռքում գումարներ հավաքեք, ավելի լավ է ստեղծեք պայմաններ, որ ներդրում անեն: Մեր պատասխանն այդ մարդկանց միշտ նույնն է, որ կան ներդրում անելու բոլոր պայմանները: Կան բազմաթիվ սփյուռքահայեր էլ, որ ներդրումներ են անում Հայաստանում»,-ասել է Արա Վարդանյանը:
Նրա տվյալներով՝ շատ սփյուռքահայեր հաջող ներդրումներ են կատարել Հայաստանում և բավականին լուրջ շահույթ են ունեցել: Իհարկե, կան նաև սփյուռքահայեր, որոնք ոչ այնքան հաջողակ են գտնվել: Դա մեծապես պայմանավորված է եղել իրենց գործընկերոջ սխալ ընտրությամբ: Հիմնադրամի տնօրենի հավաստիացմամբ՝ շատ հաճախ են եղել դեպքերը, երբ սփյուռքի մեր հայրենակիցները կապ են հաստատել Հայաստանում ինչ-որ մեկի հետ, որը հետագայում խաբեբա է դուրս եկել: Եղել է և հակառակը, երբ սփյուռքի ներկայացուցիչն է խաբեբա դուրս եկել:
«Ինչ վերաբերում է դրամահավաքին, սա մի մեխանիզմ է, որով գումարներ ենք հավաքում ոչ միայն սփյուռքում, այլ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Սա համահայկական կառույց է, որն ունի շատ պարզ նպատակ իր առջև դրված, դա մեր հայրենիքի շենացումն ու զարգացումն է: Ակնկալել, որ այդ գործում մենք երբևէ կանգ կառնենք, սխալ է, մենք պետք է առաջ գնանք»,-նշել է Արա Վարդանյանը:
Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր զարգացած երկրներում կան նմանատիպ հիմնադրամներ: Նույն ԱՄՆ-ն, որը համարվում է աշխարհի ամենահարուստ երկիրը, այնտեղ էլ կան բազմաթիվ հիմնադրամներ, կան հիմնադրամներ, որ օժանդակում են ԱՄՆ-ի բանակին: «Այդ գործառույթը, որ մենք վերցրել ենք մեզ վրա, շարունակական է, համոզված եմ, որ մենք միշտ կունենանք մեր հետևորդները և տասը տարի անց, և հիսուն տարի անց»,– ասել է նա:
Այս պահին կան ծրագրեր, որոնք հիմնադրամի գործադիր տնօրենն անվանում է ներդրումային ծրագրեր: Տավուշի մարզում վերջին 4 տարում կառուցել են 104 ջերմոց, յուրաքանչյուր ջերմոց տրամադրվել է մեկ ընտանիքի, դա Արա Վարդանյանը համարում է ներդրում, գյուղատնտեսական զարգացման ծրագիր: «Մենք գոհ ու շնորհակալ ենք մեր բարերարներից, որ այս ծրագրերը ֆինանսավորել են, բայց պետք է հասկանանք, որ եթե դու իրականացնում ես բիզնես ծրագիր, ապա կա վտանգ՝ գումար կորցնելու, իսկ մենք աշխատում ենք այլ դաշտում՝ բարեգործության դաշտում, այսինքն՝ մարդիկ մեզ վստահում են գումարներ, որպեսզի այդ գումարներով վերակառուցենք դպրոցներ, սարքենք ճանապարհներ, ջրատարներ, ոռոգման ցանցեր, հիվանդանոցներ»:
Հիմնադրամի տնօրենը հիշեցրել է, որ կան երկրներ, որտեղ մեծ գումար նվիրաբերելիս մարդն ազատվում է հարկերից, և նրանք պարտադրված են լինում այդ գումարը ծախսել բարեգործության վրա:
«ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում կա նման մեխանիզմ: Եթե մենք այդ գումարը ծախսենք տնտեսական զարգացման վրա, ապա մեր ամերիկյան գրասենյակը կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ գումարն ի սկզբանե ազատվել է հարկերից: Այդ գումարը պետք է տրամադրվի միայն բարեգործությանը: Բայց կան բարերարներ, որ նախընտրում են զարգացման ծրագրեր: Օրինակ՝ մենք ունենք Արգենտինայից մի խումբ բարերարներ, որոնց շնորհիվ մի քանի ամիս առաջ Բավրայում բացել ենք հնդկաձավարի գործարան, իրենք են ֆինանսավորել, ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի հետ համատեղ»,-տեղեկացրել է Արա Վարդանյանը:
Նա ասել է, որ գործարանն արդեն աշխատում է, 4 մարզից շուրջ 1000 ֆերմեր մասնակից է այդ գործին: Հիմնադրամի տնօրենը համոզված է, որ շատ լավ ապագա կունենա այդ գործարանը: Այսինքն՝ այդ ոլորտում կան ծրագրեր, բայց դրանք պետք է պայմանավորված լինեն բարերարների ցանկությամբ: Բարերարների մեծ մասը ցանկանում է իրականացնել ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տվյալներով՝ անցած 25 տարվա ընթացքում հիմնադրամի իրականացրած ծրագրերն առնչվել են մոտ 500 հազար շահառուի, իրականություն է դարձել 50 հազարից ավելի ծրագիր՝ 330 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր արժեքով:
«Երկու ծրագիր պետք է առանձնացնեմ: Ամենակարևոր առաջին և ամենախոշոր ծրագիրը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն է: Այդ ժամանակահատվածում, երբ այդ ճանապարհը կառուցվել է, իրոք դրանից ավելի կարևոր խնդիր ուղղակի չկար: Ստեղծվեց կապը ՀՀ-ի և Արցախի միջև: Այդ ժամանակ 12-14 ժամ էին մարդիկ երթևեկում Հայաստանից Արցախ, ճանապարհը կառուցելուց հետո դարձավ 5-5.5 ժամ: Երկրորդ կարևոր ծրագիրը Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն է, որի բացումն այս տարի եղավ: Արցախին կապող երկրորդ ճանապարհն է և այդ ճանապարհի բացումից հետո միշտ ընկերական շրջապատում հպարտորեն ասում եմ՝ ինչ ճանապարհով էլ գնաք, մեկ է, մեր ճանապարհով եք գնալու Արցախ»,-պատմել է Արա Վարդանյանը:
Նա հիմնադրամի իրականացրած աշխատանքներից առանձնացրել է նաև աղետի գոտում իրականացրած ծրագրերը, շենքերի կառուցում, ընտանիքներին բնակարանների տրամադրում: «Ամենասկզբում, երբ հիմնադրամը ստեղծվել էր, «Ձմեռ» ծրագիրն արեցինք, այն ժամանակ՝ ցրտի, մթի տարիներին, հիմնադրամը ներկրում էր դիզվառելիք և տրամադրում էր ժողովրդին: Հիմնադրամի իրականացրած 50 հազարից ավելի ծրագրից խոշորները 1500-ն են, որոնցով պարծենում ենք»:
tert.am
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26