2018 թվականին բյուջեի հիմնական տրամաբանությունն ուղղված է քաղաքացիների սոցիալական պաշտպանության ծրագրերի շարունակականության ապահովմանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս կերպ արձագանքեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հարցին, թե ի՞նչ հրաշքով է քաղաքացու սոցիալական վիճակը բարելավվելու, եթե այս ոլորտին ուղղված ծախսերը նվազել են: Ասատրյանը հավելեց, որ թե այս խնդիրների համար պակաս կարևոր չեն կապիտալ ներդրումները:
«Ցանկացած պարագայում, ես կարծում եմ, որ սոցիալական պաշտպանությունը թիվ մեկ խնդիրն է երկրի համար, մանավանդ մեր նման իրավիճակում գտնվող երկրի համար: Քաղաքացիների սոցիալական պաշտպանության ուղղված ծրագրերի շարունակականությունն ապահովելը, գումարները կապիտալ ծախսերին ուղղելը նույն նպատակին են միտված՝ քաղաքացու կյանքը ՀՀ-ում բարելավելուն: Բնականաբար, ես այն կարծիքին չեմ, որ մեկ օրում, մեկ ամսում հնարավոր է մինավագ որևէ միջացոռման միջոցով այս խնդիրներին լուծում տալ»,- ասաց նա:
Դիարկմանը, որ պարբերաբար լսում ենք, որ մեկ օրում կամ մեկ ամսում խնդիրները լուծել հնարավոր չէ, այդ դեպքում ե՞րբ է հնարավոր, Ասատրյանը պատասխանեց, թե դա շարունակական աշխատանք է պահանջում։
«Կարծում եմ՝ պետք է անդրադառնանք յուրաքանչյուր ծրագրի կատարողականին, շատ դեպքերում նաև առողջ քննադատությունը հարկավոր է»,- շարունակեց Արտեմ Ասատրյանը:
Tert.am-ի դիտարկմանը, որ սոցիալական ոլորտին տրամադրվող գումարների նվազեցման ֆոնին ավելանում են գործուղումների, մեքենաների սպասարկմանն ուղղված ծախսերը, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե ինքն այդ թվերին չի տիրապետում:
Նախարարը, անդրադառնալով գնաճային ճնշումներին և աշխատավարձերի ու կեսաթոշակների չավելացմանը, ասաց, թե գնաճային կանխատեսումները բյուջեով նախատեսված են՝ կան հիմնական մոտեցումներ, որոնք պետական բյուջեում արտացոլված են:
«Մեր հիմնական խնդիրը սոցիալական ոլորտի պաշտպանությանը միտված ծրագրերի շարունակականության ապահովում է: Բնականաբար, ցանկությունները շատ են, որպեսզի ծրագրերին հատկացվող միջոցներն ավելացվեն, հատկապես սոցիալական խոցելի խմբերի համար: Սակայն, ցավոք սրտի, այսօրվա հնարավորություններն այն է, ինչ ներկայացված է պետական բյուջեում: Մի ցուցանիշ կցանկանայի նշել, որ յուրաքանչյուր 1000 դրամ կեսաթոշակի չափի ավելացումը ենթադրում է շուրջ 5 մլրդ դրամի չափ գումար»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը:
Հարցին՝ հաջորդ տարի լավանալո՞ւ, թե վատանալու է քաղաքացիների կյանքը, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հիմնական նպատակը, որը դրված է և՛ կառավարության գործունեության, և՛ բյուջեի հիմքում, մեր քաղաքացիների կյանքը բարելավելն է, որին հասնելու ենք»:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26