Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Նախորդ դատական նիստին դատարանը բավարարել էր Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի միջնորդությունը: Պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել «Իգլա»-ի խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու վերաբերյալ նյութերը պահանջելու և դրանք դատարանում հետազոտելու վերաբերյալ, սակայն այդ նյութերը դատարան չէին ուղարկվել:
Դատարան համապատասխան գրություն էր ուղարկվել այն մասին, որ այդ նյութերը գաղտնազերծված չեն և չեն կարող տրամադրվել սույն գործով:
Մեղադրող Արամ Արամյանը դատարանին ներկայացրեց ԱԱԾ-ից վերցրած տեղեկանքը, համաձայն որի՝ ապացուցվում էր, որ գործով վկա Աշոտ Շուշանյանը դատարանում սուտ ցուցմունք է տվել այն մասին, թե հարցաքննության օրը նրան երկար ժամանակ պահել են ԱԱԾ շենքում:
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը հայտարարեց, որ դա ապացույց չէ, որովհետև ԱԱԾ–ում կարճ ժամանակում կարող են մարդուն վախեցնել և ստանալ իրենց ցանկալի ցուցմունքը:
Քրեական գործով դատաքննության փուլն ավարտվեց: Դատախազը պետք է ներկայացներ մեղադրական ճառը, ինչի համար դատարանից ժամանակ խնդրեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին:
Նշենք, որ Հրաչյա Մայիլյանը «Իգլա»-ի գործով վկա է, այս գործից անջատված մեկ այլ մասով մեղադրյալ:
Հիշեցնենք, որ « Իգլա»-ի գործով անցնում է վեց ամբաստանյալ՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը:
tert.am
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44