ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկմանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց` մտադիր չե՞ն պետության հաշվին սրտի ստենտավորման սկզբունքը փոխել. «Թե՞ մինչև ինֆարկտի չհասնի՝ չեք փոխհատուցի: Բացի դա էլ` պարտադիր պահանջ է, որ շտապօգնությունը պետք է բերի, բայց եթե մի քիչ ուշանում է, և սեփական մեքենայով են տանում՝ զրկվում են պետպատվերից»,– ասաց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցը վերաբերում էր անպտուղ զույգերի արհեստական բեղմնավորման ծրագրի ֆինանսավորման կրճատմանը, այն դեպքում, երբ բյուջեից ընդամենը 78 մլն դրամ էր տրամադրվում: Փաշինյանի խոսքով՝ գինը կարելի էր առնվազն քառապատկել մոր և մանկանն ուղղված միջոցների կրճատման հաշվին: Ըստ նրա՝ քիչ ծնունդներ են եղել և շուրջ 700 մլն դոլար խնայվել է:
Հաջորդ հարցը վերաբերում էր պետպատվերների հասցեական հատկացումներին:
«Ինչպես են ըստ հիվանդանոցների բաշխվում և ինչ եք անում՝ խուսափելու այն վիճակից, որ ինչպես ասում են, «տիրովին տերն է տարել, անտերին գելը» սկզբունքն է գործում: Որ ԲԿ-ն տեր ունի՝ գումար է ստանում և շատ, որը չունի՝ իր ֆինանսներով է աշխատում և տուժում է»,-ասաց նա:
Նախարար Ալթունյանը նախ հստակեցրեց, թե իրենք չեն հայտարարել, որ սրտի ցանկացած ստենտավորում անվճար է: «Անվճար է սոցիալապես անապահով խավերի սրտի խնդիրների հոգածությունն այն գումարով, որը հատկացված է: Նաև զինծառայողների ու նրանց ընտանիքների սրտի մասին հոգալը, և բնակչության` զուտ կյանքը փրկելուն առնչվող ծախսերը»,-ասաց նա և համաձայնեց, որ սկզբունքը այդպես են մշակել, որովհետև ունեն ընդամենը 1500 ստենտավորման գումար և պետք է որոշեին` ինչպես հատկացնել, որ փրկեին շատերին՝ օբյեկտիվորեն զտելով:
«Իսկ տրամաբանությունն այն է, որ եթե գումար ունենային, ապա նախապես կձեռնարկեին միջոցներ` կանխելու ինֆարկտը։ Եթե զարգացել է, ուրեմն չունի գումար: Եթե գումարի հատկացումը մեծանա, այդ ժամանակ կմտածենք թե ինչպես ձևը փոխենք»,-ասաց նա:
Անպտուղ զույգերին ուղղվող օգնությունը ևս հանվել է, ըստ նախարարի, ծրագրի սղությունից ու անհնարինությունից ելնելով: «Տրված գումարը քիչ է, բաշխվում է սուբյեկտիվ, ու արդյունավետ չէ»,-ասաց նախարարը և նշեց, թե հիմա քննարկվում են բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք կարող են ավելի արդյունավետ լինել:
Ինչ վերաբերում է պետպատվերի բաշխման սկզբունքներին, ապա նա նշեց, որ մյուս տարի կբաշխեն՝ ծառայությունները կենտրոնացնելով, ինչն էլ կհանգեցնի գների նվազմանը. սա ստենտի գների դեպքում ևս աշխատել է:
«Նույն մոտեցումը կլինի մնացած ծառայությունների գծով»,-ասաց նախարարը:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26