Տնտեսության ոլորտում Հայաստան-Հնդկաստան հարաբերություններն ավելի ակտիվացնելու համար բազմաթիվ միջոցառումներ պետք է ձեռնարկել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այստեղ մասնակցելով սննդի փառատոնին՝ անձամբ համոզվեցի, որ համագործակցության ներուժն իրոք շատ մեծ է: Մեկ թվի մասին լսեցի` Հնդկաստանում վերամշակվում է մրգերի և բանջարեղենի միայն 10 տոկոսը: Այստեղ ունենք 3 ուղղությամբ աշխատելու հնարավորություն: Առաջին ուղղությունն այն է, որ որակյալ, մրցունակ սննդամթերք կա Հայաստանում և Հնդկաստանում: Անհրաժեշտ է ավելի մեծացնել այդ ոլորտում փոխանակումների ծավալը: Երկրորդ` Հայաստանում շատ ենք կարևորություն տալիս սննդի արդյունաբերությանը, հատկապես վերամշակման գործընթացին, այստեղ մենք բավական փորձ ենք կուտակել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ այդ փորձին պետք է ծանոթացնել հնդիկ գործարարներին և ունենալ համատեղ ձեռնարկություններ Հնդկաստանում: Նրա խոսքով, պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանում բնակվում է հայերի 1/3-ը, իսկ 2/3-ը բնակվում է Հայաստանից դուրս:
Վերջիններիս թվում կան շատերը, ովքեր մեծ հաջողությունների են հասել տարբեր, այդ թվում սննդի արդյունաբերության ոլորտում, և այս գործընթացում նրանց ներգրավումն օգտակար կլինի ինչպես Հնդկաստանի, այնպես էլ այդ գործարարների համար:
«Որպես երրորդ ուղղություն՝ Հայաստանում կարելի է հիմնել համատեղ ձեռնարկություններ, որտեղ կվերամշակվի հնդկական հումքը: Տրանսպորտային կոմունիկացիաները բավարար են: Դրանից բացի, մի հանգամանք կա, որը պետք է խրախուսի հնդիկ գործարարներին: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և Հայաստանում արտադրած ապրանքն, առանց խոչընդոտների, շատ հանգիստ կարող է սպառվել ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկայում: Հայաստանի հարավային հարևանը՝ Իրանը, ևս մեծ շուկա ունի: Այնտեղ ևս կա սննդամթերքի պահանջարկ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ:
Հանրապետության Նախագահը մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16