Ֆրանսիան Հայաստանի և աշխարհի տարբեր կողմերում բնակվող հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին ուղղված նամակում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Ֆրանսիայի նախագահը նշել է. «Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց Մերձավոր Արևելքն ապրում է բնռության ու բռնակալության մթնոլորտում: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան հավատարիմ է իր կեցվածքին, շարունակելու է շեշտել ճշմարտության հրամայականը և հավաքական հիշողության պահպանման կարևորությունն աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում և Թուրքիայում»:
Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է: «Մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդրին բանակցային ճանապարհով լուծում գտնելուն՝ հօգուտ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում:
Նա վերահաստատել է Ֆրանսիայի և Լիբանանի միջև գոյություն ունեցող զորեղ բարեկամությունը՝ ընդգծելով, որ Լիբանանը բազմազանության և ժողովրդավարության օրինակ է, որտեղ հայ համայնքն ունի իր կարևոր դերը:
Նախագահը վստահեցրել է, որ Ֆրանսիան իր դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել Մերձավոր Արևելքի խաղաղության ապահովման համար՝ պահպանելով ցեղային ու կրոնական տարբերություններն ու ինքնությունը, ինչն այդ տարածաշրջանի յուրահատուկ հատկանիշներից է: Մակրոնը պատրաստակամություն է հայտնել պայքարել ծայրահեղականության դեմ՝ պաշտպանելու ցեղային ու կրոնական ծայրահեղություններին ու բռնությանը զոհ դարձած համայնքները:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26