ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում` «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄբյուջետային աջակցության ծրագրի կատարողականը գնահատելու, ինչպես նաև կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության առաջընթացն ուազդեցությունը քննարկելու վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄպատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ակնհայտ է` ինչ բացասական հետևանքներ է ունեցել կրթության և տնտեսության համար ՄԿՈՒոլորտում ժամանակին արձանագրված բացերը: «ԵՄ-ի բյուջետային աջակցությամբ բոլոր երեք ծրագրերը, որոնց արդյունքները տեսանելի են ինչպեսբովանդակային, այնպես էլ գործնական իմաստով, ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհին ենք: Շնորհակալ եմ Հայաստանում ԵՄ պատվիրակությանը` մերհամատեղ ծրագրերի նկատմամբ ցուցաբերած պահանջկոտության համար: Ցանկանում եմ հատուկ նշել ՀՀ Լոռու մարզում իրականացվելիք ՄԿՈՒ ոլորտիգյուղատնտեսական ծրագիրը, որի հաջողության դեպքում այդ փորձը կկիրառենք հանրապետության մյուս մարզերում: Հույս ունեմ, այս ծրագիր նոր դուռ կբացիմեզ համար` ապագա անելիքների առումով: Շուտով ՀՀ կառավարություն կներկայացվի Կրթության զարգացման պետական ծրագիրը 2018-2030թ., որտեղ փորձ էարվել կրթությունը դիտարկել որպես մեկ ամբողջություն: Նույն ժամանակ սեղանին է դրվելու գիտության բարեփոխումների ողջ փաթեթը, որի արդյունքումհնարավորություն կունենանք հետևելու անհատի կրթության ողջ հետագծին` մանկապարտեզից մինչև գիտություն: Այս համատեքստում արմատականբարեփոխումներ են սպասվում շարժունության և կրեդիտային համակարգի առումով, որը պետք է ապահովենք նաև ՄԿՈՒ ոլորտում»,-նշել է ԿԳ նախարարը` ընդգծելով հատկապես բյուջետային աջակցության ծրագրերի տեսանելիության և թափանցիկության կարևորությունը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ կրթության ոլորտում ԵՄ Հայաստան համագործակցության նպատակն էաջակցել Հայաստանին` կապ հաստատել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) և զբաղվածության միջև՝ հատուկ ուշադրություն դարձնելովգյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը: Դեսպան Սվիտալսկին ընդգծել է ՄԿՈՒ-ի կարևորությունը՝ ապահովելու Հայաստանի ընդհանուրաճը և աշխատաշուկայի պահանջների ու ուսանողների որակավորումների միջև կապը:
Այնուհետև ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարությունների ևքաղաքաշինության զարգացման պետական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ընդհանուր և հատուկ նախապայմանների կատարման ընթացքը:
Նշենք, որ ծրագրի նախապայմաններ սահմանվել են` ուսումնական ծրագիր ու չափորոշիչներ, դասավանդողների վերապատրաստում գյուղատնտեսական ՄԿՈՒ հաստատություններում, աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրեր, ՄԿՈՒ համակարգում սոցիալական համագործակցություն, Որակի ապահովման համակարգ, գյուղատնտեսական փորձնական հաստատությունների վերակառուցում և վերանորոգում, աշխատանքի վրա հիմնված ուսուցման համար սարքավորումներ ու ենթակառուցվածք, կարիերայի ուղղորդման կենտրոններ և ՄԿՈՒ հաստատությունների արդյունավետություն:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55