Նոյեմբերի 5-ին մի քանի մարզերի խոշորացված համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից ստացված պատկերը խայտառակ է. շատ տեղերում Հանրապետականը միայնակ էր մասնակցում ընտրություններին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով կիրակի մի քանի մարզերի խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին, ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա, հիշեցնենք, ԱԺ միակ կին պատգամավորն է, ով ընտրվել է վարկանիշային ընտրակարգով Երևանի թիվ 1 ընտրատարածքից:
Պատգամավորի կարծիքով՝ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաջողության հասնելու համար այլ մեթոդով ու մարտավարությամբ պետք էր մասնակցել:
«Վանաձորի օրինակը գիտեք, երբ հաղթանակին այդքան մոտ էինք, ու իշխանությունը չունեցավ մեծամասնություն, բայց չհաջողվեց իշխանափոխություն անել, սա շատ բացասական ազդեցություն ունեցավ մարդկանց ընկալումների վրա: Այս ամենը, իհարկե, ունի իր ազդեցությունը: Օլիմպիական սկզբունքով չմասնակցելու ցանկությունը ինձ համար հասկանալի է, երբ մարդիկ գիտեն, որ եթե Հանրապետականը սրան պաշտպանում է, որևէ մեկը շանս չունի: Մարդիկ այդ դեպքում անգամ մասնակցելու ցանկություն չունեն, որովհետև բոլոր լծակները գործի են դրվում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ընդդիմադիր դաշինքը, Թանդիլյանի խոսքով, իր մարտավարությունը վերանայելու խնդիր ունի ու այս պահին մարզերում բնակչության հետ քննարկումների ու հանդիպումների մեջ են՝ մարտին նորովի ներկայանալու համար:
«Տեղական ինքնակառավարման մարմինները շատ կարևոր են և հենց այստեղ է իշխանության ամենաուժեղ զենքը: Պետք է կարողանանք դիմակայել և փոփոխություններ անել», - ասաց Մանե Թանդիլյանը:
Նա նկատեց, որ հաճախ «Ելք»-ի թեկնածուները ինքնաառաջադրվում են, հետո՝ գաղտնազերծվում, քանի որ նրան, որպես ընդդիմադիր թեկնածուի ընտրելը, կարող է բարդություններ առաջացնել բնակիչների կյանքում:
«Վախի մթնոլորտ կա և մարդիկ խուսափում են ու շատ խնդիրներ շարունակում են մնալ իրատեսական: Բայց միևնույն ժամանակ, մենք պետք է շարունակենք դեպի փոփոխություն՝ իմանալով, որ ինչ-որ պահի այդ ռուբիկոնը պետք է անցնել», - նշեց պատգամավորը:
Հարցին, թե ի՞նչ է ցույց տալիս Գորիսում 99 և ավելի տոկոսով իշխանական թեկնածուին ձայն տալը, պատգամավորը պատասխանեց.
«Մենք ունենք մասնակիցների ցանկ, որի համաձայն, քվեարկության գնում են նրանք, ովքեր ըստ էության, ունեն անձնական շահ: Այդ մարդիկ հիմնականում լավ չեն տեսնում, օգնողների կարիք ունեն, հիմնականում տարբեր պետական մարմինների աշխատողներ են: Այսինքն՝ բոլորը ուղղորդված ընտրատեղամաս գնացողներն են: Այստեղ, պետք է ասեմ, որ լավ է կազմակերպվել այդ գործընթացը»:
Ընտրություններին քաղաքացիների ընդդիմադիր հատվածի չմասնակցելը, ըստ պատգամավորի, մեծ խնդիր է: «Ես հասկանում եմ մարդկանց հուսահատությունը, հիասթափությունը, բայց չմասնակցությունը ավելի վատ է, քան գնալ, որևէ մեկին, նույնիսկ ՀՀԿ-ին ընտրելը: Այդ պասիվությունն է բերում ապատիայի: Սա մարտահրավեր է, որ մեր առջև կա և հուսով եմ, որ մինչև գալիք ընտրություններ ժամանակ կունենանք ու այլ պատկեր կարձանագրենք», - ասաց Թանդիլյանը:
aysor.am
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26