ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքերի վերաբերյալ քրեական գործը:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՔԾ-ից, ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հանրային աշխատանքների ձևով պատժատեսակի կատարման գործընթացի օրինականության ստուգման շրջանակներում դատապարտյալների անձնական գործերի ուսումնասիրության և դրա հիման վրա կատարված այլ ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ չնայած դատապարտյալը գտնվել է ՀՀ սահմաններից դուրս և չի ներկայացել աշխատանքի, այդուհանդերձ, վերջինիս չաշխատած աշխատաժամանակը ներառվել է պատժաչափի հաշվարկի մեջ, և պատիժը համարվել է կատարված: Բացի այդ, պարզվել է, որ ևս երկու դատապարտյալներ որոշակի ժամանակահատվածներում բացակայել են հանրապետությունից, սակայն, չնայած այդ հանգամանքին, համապատասխան փաստաթղթերում նշվել է, որ դատապարտյալները փաստացի գտնվել են պատժի կրման մեջ և կատարել հանրային աշխատանքներ:
Պաշտոնեական դիրքի չարաշահման և նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ու միացվել մեկ վարույթում:
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26