Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, որի արդյունքում վերջին տարիներին բավականաչափ առաջընթաց է արձանագրվել մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ոլորտներում, բխում է Հայաստանի շահերից:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը ևս իր դրական նպաստն է բերել համաեվրոպական այդ կարևոր կառույցի զարգացմանն ու ամրապնդմանը՝ մշտապես հավատարիմ մնալով ԵԽ անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների պատշաճ իրականացմանը: ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպումները, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, մշտապես անցնում են բաց և կառուցողական մթնոլորտում, որն օգնում է աշխատանքները տանել ճիշտ ուղղությամբ և ունենալ դրական արդյունքներ: Նախագահը նկատել է, որ համազեկուցողների այցը համընկել է Հայաստանում տեղի ունեցող համակարգային բարեփոխումների կարևոր շրջափուլի հետ, որն աննախադեպ է թե՛ ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության աճի և թե՛ ընտրություններին հաջորդած հասարակական կոնսենսուսի ձևավորման տեսանկյունից, ինչն էլ արժանացել է միջազգային դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԽԽՎ պատվիրակության դրական գնահատականին:
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում բարեփոխումների իրականացման հարցում կարևոր գործընկեր է, որի հետ մեր երկիրը շահագրգիռ է շարունակելու ակտիվ համագործակցությունը: Նկատի առնելով, որ համազեկուցողի պաշտոնում սա Ալան Միլի վերջին այցն է Հայաստան, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը, որը եղել է կառուցողական և ի նպաստ առկա խնդիրների արդյունավետ լուծման:
Համազեկուցողները գոհունակությամբ են արձանագրել այն փոփոխությունները, որ նկատել են Հայաստան իրենց հերթական այցի ընթացքում: Նրանք դրվատանքով են խոսել սիրիահայ փախստականներին իրենց նախնիների պատմական հայրենիքում՝ Հայաստանում ընդունելու և զգալի աջակցություն ցուցաբերելու մասին, նշելով, որ դա լավ օրինակ կարող է հանդիսանալ նաև աշխարհի այլ պետությունների և ժողովուրդների համար: Համազեկուցողները շնորհավորել են Հանրապետության Նախագահին երկրում նկատելի առաջընթացի կապակցությամբ և նշել, որ ԵԽ-ի կողմից գնահատելի է եղել պետական կառավարման կիսանախագահական համակարգից ավելի ժողովրդավարական՝ խորհրդարանական համակարգին անցնելու Հայաստանի քայլը, ինչպես նաև այն հետևողականությունը, որ երկիրը ցուցաբերում է սահմանադրական փոփոխություններից բխող բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Համազեկուցողներ Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին հույս են հայտնել, որ Հայաստանում այսուհետ ևս լավագույն ջանքը կներդրվի ամրապնդելու ժողովրդավարությունը և Հայաստանի դիրքերն աշխարհում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին:
.jpg)



Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55