Օրերս Վանաձորում աղմուկ բարձրացրած «Վեոլիա-Ջուր» ընկերության Լոռու տեղամասի 19 աշխատակիցներ խիստ նկատողություն են ստացել ատեստավորում անցնելուց հրաժարվելու համար, եւս 5 աշխատակից եւ Լոռու մարզային տեղամասի առեւտրային վարչության պետը ազատվել են աշխատանքից: Տուժածները ՝ գործազրկությունից խուսափելու խնդրով դիմել են դատարան, իրենց ոտնահարրված իրավունքները վերականգնելու համար: Արդեն նշանակվել են դատական նիստերի օրերը:
Մեզ հետ զրույցում նկատողություն ստացածների եւ աշխատանքից ազատվածների իրավապաշտպան Հակոբ Ճարոյանը նշեց, որ «Կան բոլոր հիմքերը դատական գործը շահելու համար, ընկերության վարած քաղաքականությունը ուղղված է Լոռու մարզային տեղամասի առեւտրային տնօրեն Հարություն Անտոնյանի դեմ եւ երբ տեսան, որ տնօրենը բողոքարկեց նկատողության ու աշխատանքից ազատման հրամանները, հիմա էլ անցան ամբողջ համակարգին »- նշեց իր խոսքում իրավաբանը :
Լոռու տեղամասի վերահսկողության խմբի վերահսկող Համլետ Խալաթյանը, որը եւս աշխատանքից ազատվել է, նշեց որ. «Օգոստոսի 8-ի ատեստավորումից հետո օգոստոսի 29-ից ազատված ենք աշխատանքից: Երեւանի ղեկավարության կողմից որպես ազատման պատճառաբանություն նշվել է ատեստավորումը ոչ պատշաճ պատասխանելու պատճառով պաշտոնին անհամապատասխան լինելը: Բայց մենք համաձայն չենք, քանի որ մի քանի ամիս առաջ՝ մայիսին է եղել ատեստավորում, եւ նույն հանձնաժողովի կողմից դրական գնահատականով անցել ենք ատեստավորումը»:
«Վեոլիա-Ջուր» ընկերության Լոռու տեղամասի մտահոգ աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել ի դեմս ընկերության ղեկավարության վարած քաղաքականության: Ցույցի պահանջներից առաջնայինն առերես ծանոթանալն էր «Վեոլիա-Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կ. Լֆեի եւ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ, ում բազմիցս հրավիրել են, սակայն արձագանք չի եղել: « Մենք մենակ մի բան ենք ուզում ՝ մեզ մարդու տեղ դնեն ու վերջապես գան ծանոթանալու: Հունվարի մեկից մենք նոր տնօրեն եւ գործառնական տնօրեն ունենք, ում երեսներն անգամ չենք տեսել: Նախկին տնօրենը նույնպես Ֆրանսիայից էր, բայց ամսեկան գոնե մեկ անգամ հանդիպում էր մեզ հետ ու հոգսերի եւ խնդիրների հետ ծանոթանում: Իսկ լավագույն աշխատանքի համար խրախուսում էր, այլ ոչ թե սրանց նման ազատում աշխատանքից կամ տալիս նկատողություն: Երկար տարիներ աշխատել ենք «Լոռի-Ջրմուղկոյուղու» տնօրեն Հարություն Անտոնյանի հետ, այժմ էլ շարունակում ենք նրան համարել մեր տնօրենը: Հասկանում ենք որ «Վեոլիա-Ջուր» կազմակերպության վարած քաղաքականությունն ուղղված է հենց մեր Անտոնյանի դեմ, բայց մեկ է մենք մեր շահերը պաշտպանելու ենք մինչեւ վերջ: Ոչ մի մարդ,մեր մեծ ընտանիքից , չի կրճատվելու: Եթե մեկը դուրս եկավ, մնացածս նրա հետեւից ենք գնալու: Մենք դեռ աշխատում ենք , բայց արդեն կազմակերպությունը վաղուց մեր հաստիքների վրա հայտարարություն է տարածել զբաղվածության կենտրոնում, որ իբր թափուր են: Հիմի ի՞նչ անենք»:
Աշխատակիցները միաձայն պատրաստվում են գնալ մինչեւ հաղթական ավարտ, քանի որ համոզված են, որ դատարանը արդար որոշում կկայացնի եւ նշված աշխատակիցները կվերականգնեն իրենց աշխատանքային իրավունքները:
Աղբյուրը՝ այստեղ:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26