ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն առաջարկում է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ենթադրվող ստորագրումից մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 1-ին, խորհրդարանական լսումներ անցկացնել՝ թարմ հետքերով քննարկելու փաստաթղթի ստորագրումը: Նման առաջարկով Արմեն Աշոըտյանը հանդես եկավ այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին:
«Իհարկե, մի կողմից կարող ենք ասել, որ ստորագրումից հետո փաստաթուղթը պետք է համապատասխան ընթացքով շրջանառության ենթարկվի Սահմանադրական դատարանի, այլ մարմինների կողմից, նոր միայն առաքվի ԱԺ՝ քննարկումների: Բնական է, որ այդ գործընթացը ևս տեղի կունենա: Մեր լսումներն ունենալու են բովանդակային կարևորություն և վստահ եմ, որ այդ փաստաթղթի հանրայնացման օրակարգը առաջին լսումներով չի սահմանափակվելու»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանն առաջարկեց դեկտեմբերի 1-ին կայանալիք լսումներին հրավիրել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին, փորձագիտական և հասարակական սեկտորի ներկայացուցիչների, այսինքն՝ առավելագույն մեծ շրջանակ ապահովել:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ հաշվի առնելով հարցի էությունը և բովանդակությունը՝ ճիշտ են համարում դիմել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին՝ լսումները համատեղ անցկացնելու առաջարկով:
«Մեր և նրանց մանդատներն այս հարցում համադրվում են, և կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե երկու հանձնաժողովները միասնական որոշում կայացնեն»,- նշեց խորհրդարանականը:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը համաձայնել է աջակցելու այս լսումների կայացմանը: Հաշվի առնելով, որ լսումներին մեծաթիվ հանրույթ է հրավիրվելու, կարիք է լինելու առնվազն երկու լեզվով թարգմանությունների, տեխնիկական բնույթի այլ աջակցության:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը համաձայնագրի նախաստորագրումից հետո իր աշխատանքը կատարել է ամբողջությամբ: Եվրոպական երկրներում ևս բուռն աշխատանքներ են տարվում տեխնիկական խնդիրների լուծման ուղղությամբ:
«Մենք դրական սպասումներով ենք գնում խորհրդարանական լսումներին: Հայաստանը ելնում է այն հանգամանքից, որ նոյեմբերի 24-ին փաստաթուղթը ստորագրվելու է: ԱԳՆ աշխատակազմը, Բրյուսելում ՀՀ դեսպանատունը շարունակում են աշխատանքները: Չեմ ուզում քննարկել սցենար Բ-ն: Կարծում եմ՝ չեղարկման որոշման կարիք չի լինի»,- ամփոփեց պատգամավորը:
Նիստի ավարտին հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկեցին դեկտեմբերի 1-ին լսումներ կազմակերպելու օգտին:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26