Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որն ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրո¬տնտեսական կայունությանը: «Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ արդիական տեխնոլո-գիաների ներդրման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ներմուծման փոխարինման, արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնման և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով: Հատուկ ուշադրության կենտրոնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը: Օբյեկտիվորեն գնահատելով այսօրվա մեր իրավիճակը՝ պետք է փաստենք, որ գյուղատնտեսության զարգացման ճանապարհին ունենք նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք՝ ոռոգման ջրի կայուն մատակարարումը, զոնինգը, չմշակվող հողերը, արտադրողականության և արդյունավետության պակասը և այլն: Խնդիրների լուծումը յուրաքանչյուրիցս պահանջում է հետևողական աշխատանք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ կառավարության այսօրվա ջանքերն ուղղված են ոլորտում ստեղծելու ամուր նախադրյալներ և նոր հնարավորություններ՝ մրցունակ, շահութաբեր, կայուն զարգացող և ինդուստրիալ գյուղատնտեսության զարգացման համար:
Վարչապետի խոսքով, սրան ուղղված՝ արդեն իսկ հստակեցվել են գյուղատնտեսության ոլորտում աջակցության ծրագրերը՝ միտված ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, ոլորտի արդյունավետության բարձրացմանը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության, հակակարկտային ցանցերի ներդրման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվում են մատչելի՝ 2 տոկոսանոց վարկեր՝ պետական սուբսիդավորմամբ և ճկուն մարման ժամկետներով, մթերումների համար ապահովվել են 3 տոկոսանոց վարկեր՝ պետական սուբսիդավորմամբ և բազմաթիվ այլ, այդ թվում նաև՝ կրթական ծրագրեր: «Մեր գործողությունները կլինեն շարունակական և ոլորտի պահանջներին համահունչ: Միասին պարբերաբար կքննարկենք թե խնդիրները, և թե զարգացման ուղիները: Սա է այսօրվա տրամաբանությունը՝ պետությունը և մասնավորը պետք է միասին քրտնաջան աշխատեն՝ զարգացնելու բոլորիս համար այս կարևորագույն ոլորտը: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ մենք հետևողականորեն, տարեց-տարի ունենալու ենք այլ գյուղատնտեսություն: Ես համոզված եմ, որ այս ոլորտում ունենք մեծ ներուժ, պարզապես այստեղ պետք է անենք որոշակի փոփոխություններ, մի փոքր վերանայենք մեր ստանդարտ մեթոդները: Մենք շուկաների խնդիր չունենք, եթե արտադրում ենք ճիշտ որակի ապրանք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ մարզային այցերի ընթացքում պարբերաբար տեսնում է նոր ինտենսիվ այգիներ, ներդրված կաթիլային համակարգեր: «Գյուղատնտեսական բիզնեսը շահութաբեր է, 3,5-4 տարվա ընթացքում ունի հետվերադարձի տրամաբանություն: Առկա է ստարտային կապիտալի խնդիր և տրամադրվող վարկերն ուղղված են հենց դրան: Այս բիզնեսի համար վարկերի տոկոսը կրիտիկական չէ, մենք պարզապես ցանկանում ենք մեր ծրագրերով նշել գյուղատնտեսության կոնկրետ ուղղություններ, որպեսզի լինեն հաջող օրինակներ և դրանք վարակի նման տարածվեն»,- եզրափակել է վարչապետը: Նա վստահեցրել է, որ կառավարությունը բաց է բոլոր նախաձեռնությունների քննարկման համար ու պետությունն ինտենսիվ և առարկայական կանգնելու է գյուղատնտեսի, ֆերմերի, գյուղի բնակչի կողքին, որպեսզի վերջինս հասնի այն տրամաբանական կետին, որը պետությունն իր առջև սահմանել է:
Գյուղատնտեսության աշխատողի օպվա կապակցությամբ, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում ունեցած հաջողությունների համար Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել «Գնթունիք» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Կարեն Եղիազարյանին, «Գոլդեն Գրեյպ Արմաս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Վիկտորիա Ասլանյանին, «Վա և Վ ագրոկենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Մամիկոն Ղազարյանին, «Բոզոյան» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ջոն Պողոսյանին և Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի ֆերմեր Գնունի Անտոնյանին: Մի խումբ ֆերմերներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01