Պարտադիր զինծառայության օրինագծի դեմ բողոքող ուսանողների այս օրերի ակցիաներին ոչ միայն խնդիր բարձրացրած երիտասարդները, այլև որոշ պատեհապաշտներ են մասնակցում: Ջրերի պղտորվելու ժամանակ սովորական երևույթ է, բայց անպատասխանատվությունն էլ պիտի սահման ունենա: Օրինակ, մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ ներկայացած ոմն Սաղաթելյան լրատվամիջոցներին հայտարարում է, թե ուսանողների փոխարեն ճիշտ կլինի ՙմիլիցեքին՚ բանակ տանեն: Դոցենտը, որ նաև մանկավարժ է ենթադրում, գոնե ճերմակած մազումորուքի տարիքում պիտի իմանար, որ ՙմիլիցեք՚ չի, ՙոստիկաններ՚ է: Երկրորդ. պիտի տեղյակ լիներ, որ ոստիկանությունում ծառայողը պարտադիր պետք է զինծառայություն անցած լինի: Երրորդ. այդ ոստիկանները մասնակցել են Արցախյան ազատամարտին, հետո՝ Քառօրյա պատերազմին, ու ամեն պահ պատրաստվում ու պատրաստ են, որպես բանակի առաջին ռեզերվ, մեկնելու ռազմաճակատ: Չորրորդ. այդ ոստիկաններից շատերը ոչ միայն զինծառայությունից վերադարձել ու ծառայում են ոստիկանությունում, այլև ծառայելուն զուգահեռ սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հատուկ շեշտում եմ ՙծառայություն՚-նն ու ՙսովորել՚-ը, որպեսզի մասնագետ ու քաղաքացի դաստիարակողը հասկանա, որ ծառայությունն ու սովորելը հականիշներ չեն, այլ, հաճախ, հոմանիշներ են: Տասնութ տարեկանը, էմոցիաներին տրված, գուցե սա դժվար ըմբռնի, բայց, կարծում եմ, դոցենտը, այն էլ՝ մաթեմատիկայի պրագմատիկ ոլորտի, պարտավոր է ընկալել, հակառակ դեպքում ինչպես ու որ գիտության տարածքներն է առաջնորդում իր ուսանողներին…
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44