Ժ պատգամավոր Արտաշես Գեղամյանն առաջարկում է շրջահայաց լինել և ինչ-որ տարբերակ գտնել՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում հիշեցնելու, որ Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ է: Նման կարծիք նա հայտնեց այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում:
«Այլապես փաստաթուղթը կարդացողը կասի՝ մեր երկիրը միջազգային տնտեսական որևէ կառույցում ընդհանրապես ներգրավված չի: Ես հիմա պատրաստ չեմ կոնկրետ ձևակերպում տալ, բայց ինչ-որ հիշատակում պարտադիր պետք է»,- ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը չհամաձայնեց Արտաշես Գեղամյանի կարծիքի հետ՝ հիշեցնելով, որ Հայաստանն իր տնտեսական իրավունքների և պարտավորությունների շրջանակը սինխրոնիզացրել է բացառապես ԵԱՏՄ անդամության կարգավիճակից ելնելով:
«Հակադրություններ գոյություն չունեն: Ընդունելով Ձեր քաղաքական մտահոգությունները՝ այնուամենայնիվ, դրանք տեղ չպետք է ունենան»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Արտաշես Գեղամյանը հիշեցրեց, որ եթե 2015 թվականին Ռուսաստանից Հայաստան ուղիղ ֆինասական ներհոսքերը կազմել են 58 միլիոն դոլար, ապա 2016- ի թվականին արտահոսքը կազմել է 108 միլիոն դոլար: Այդ տենդենցը շարունակվել է նաև 2017 թվականին: «Մենք ռուսական կողմին պետք է առնվազն մեկ տասնյակ ինվեստիցիոն հրապուրիչ նախագծեր առաջարկենք՝ ասելով, որ Հայաստանում ներդրումներ կատարելով՝ առաջիկա երկու-երեք տարում մաքուր եկամուտ կստանաք»,- նշեց պատգամավորը:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44