Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է բնապահպանությանն ուղղված քայլերը՝ լուրջ հաջողություն արձանագրելով գործադրվող ջանքերի, իրականացվող ծրագրերի եւ նպատակասլաց գործընկերության միջոցով: Այդ հարցում զգալի ներդրում է կատարում հիմնադրամի գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Նպատակը մեկն է՝ ունենալ Խոսրովի անտառ-պետական արգելոցի բուֆերային գոտի, ապագա սերունդների համար պահպանել Հայաստանի հարուստ բնությունը եւ ապահովել համայնքների կայուն տնտեսական զարգացումը:
Տարիների ջանքերի շնորհիվ, գործակցող կողմերին հաջողվել է իրականացնել բավականին համարձակ նախագիծ. սակավաջուր, 400 հա գրեթե տափաստան հիշեցնող հողատարածքում ստեղծել հատուկ պահպանվող տարածք՝ արձանագրելով տարբեր, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների քանակական լուրջ, շարունակական աճ եւ գործընթացում ներգրավել ոչ միայն մասնագետների ու միջազգային կառույցների, այլեւ Ուրցաձոր համայնքի բնակիչներին:
Գյուղն, ի դեպ, մեկն է այն 20-ից, որոնց փողոցները համատեղ ջանքերով լուսավորվել են բնապահպանական ու նորագույն՝ էներգախնայող LED լուսավորության համակարգով:
Արդեն 7 տարվա պատմություն ունեցող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածքն այժմ 20 հազար հեկտար է: Այն նաեւ յուրօրինակ՝ փորձարարական նշանակության միջավայր է: Ապաստարանը կառավարող հիմնադրամի ձեռքբերումները տարեցտարի ավելանում են:
Ճշգրիտ հաշվարկների եւ թիրախավորված աշխատանքի արդյունքում, այստեղ ստեղծվել է գիտական ուսումնասիրությունների անտառակայան, տեղական ծառատեսակների աճեցման ջերմոց, վայրի բնության փրկարար, ինչպես նաեւ թռչունների բազմացման կենտրոններ, կենդանաբուժական կլինիկա, Էկո-կրթական կենտրոն՝ դպրոցահասակների, համայնքի բնակիչների վերապատրաստման ու էկո-տուրիզմի զարգացման համար:
Հիմնադրամի ուշադրության կենտրոնում այժմ Կարմիր գրքում գրանցված գորշ արջերն են: Այդ նպատակով տարածքում ավարտին է մոտենում արջերի վերականգնողական կենտրոնի ու կարանտինային նախապահման կայանի շինարարությունը:
(1).jpg)
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26