Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկի գլխավորած պատվիրակության հետ: Կարևորելով Երևանի քաղաքապետարանի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության միջև ձևավորված համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն արդյունավետ է և ունի ընդլայնման հնարավորություններ: Հատկանշելով, որ 2018թ.-ին Երևանը տոնելու է հիմնադրման 2800-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս համատեքստում ակնկալվում է նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը:
«Երևանի քաղաքապետարանն առանձնակի է կարևորում մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնումը, ինչը հնարավորություն է տալիս համատեղ ուժերով իրականացնել տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը: Այդ մասով, անշուշտ, արդեն ունենք իրականացված բազմաթիվ հաջողված ծրագրեր և, հաշվի առնելով մասնավոր հատվածի կողմից սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ համոզված ենք, որ հետզհետե ավելի շատ ծրագրեր կկարողանանք կյանքի կոչել: Ինչպես գիտեք, հաջորդ տարին Երևանի համար հոբելյանական տարի է: Մենք նշելու ենք մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակն ու, ըստ այդմ տարին լինելու է բավականին հագեցած թե՛ միջոցառումներով և թե՛ տարբեր նախաձեռնություններով: Եվ այդ համատեքստում մենք ակնկալում ենք նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը: Ի դեպ, հայաստանյան բոլոր արտադրողներին արդեն առաջարկել ենք հաջորդ տարի իրենց արտադրանքների վրա զետեղել նաև 2800-ամյակի հոբելյանական տարբերանշանը, ինչը սիրով է ընդունվել: Կարծում եմ, որ Ձեր ընկերությունը ևս կմիանա այս նախաձեռնությանը», - նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը նշել է, որ նախաձեռնությունն իսկապես ինքնատիպ է ու ողջունելի, և ընդգծել, որ իրենց ընկերությունը ևս մեծ սիրով կմիանա նախաձեռնությանը:
«Պարոն քաղաքապետ, նախ ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ մենք իսկապես մեծ պատիվ ենք համարում համայնքի լիարժեք անդամ լինելն ու ի շահ համայնքի զարգացման գործելը: Էրեբունի-Երևան տոնակատարության հետ կապված էլ ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ այն իսկապես հիացրել է ինձ: Ես առաջին անգամն եմ հնարավորություն ունեցել մասնակցելու այդ տոնակատարությանն ու, առիթն օգտագործելով, պետք է շնորհակալություն հայտնեմ Ձեզ՝ Երևանի բնակիչների ու հյուրերի համար տոնական նման մթնոլորտ ապահովելու համար: Ես շատ երկրներում եմ եղել, սակայն այն ջերմությունն ու բնակիչների տոնին մասնակցելու ակտիվությունը, որ տեսա Երևանում, հավատացեք որևէ տեղ չեմ տեսել և վստահեցնում եմ, որ դա, իրոք, ոգևորիչ էր: Իսկ նման մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությանը որպես ընկերություն մասնակցություն ունենալը, համոզված եղեք, որ մեզ համար իսկապես պատիվ կլինի ու, վստահեցնում եմ, որ մենք մեծ պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ պատրաստ ենք անմիջական մասնակցություն ունենալ հոբելյանական տարվա հետ կապված նախաձեռնություններին, այդ թվում նաև հանդես գալով որպես աջակից», - նշել է Քրիստոֆ Սպեկը:
Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք համագործակցության ծրագրերի ընդլայնման շուրջ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01