Երեւանում շարունակվում է նոյեմբերի 1-ին մեկնարկած աշնանային էտը: Քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի փողոցների, այգիների, պուրակների, բակերի եւ հանրային օգտագործման այլ տարածքների ծառերից հեռացվում են չոր եւ հիվանդ, ինչպես նաեւ գերաճած ճյուղերը: Աշնանային էտն ապահովում է ծառերի դեկորատիվ տեսքը, ինչպես նաեւ զերծ պահում դրանց հիվանդություններից եւ կանխում հնարավոր վթարային իրավիճակները: Խոր էտ կիրառվում է բացառապես բարդիների եւ այն ծառերի նկատմամբ, որոնք ենթակա են քամիներից տապալվելու վտանգին:
Ծառերի աշնանային էտին համընթաց շարունակվում է նաեւ ծաղիկների՝ ջերմոցներ տեղափոխելու գործընթացը, իսկ մայրաքաղաքի համապատասխան հատվածները նախապատրաստվում են կակաչների նոր սոխուկների տնկման համար:
Մասնավորապես, նախատեսվում է տնկել Հոլանդիայից բերված շուրջ 750 000 կակաչի սոխուկ:
Երեւանը միաժամանակ պատրաստվում է ծառատունկին: Համապատասխան վայրերում փորվում են փոսեր, նախապատրաստվում են տնկիներ: Ծառատունկի ժամանակ Երեւանում տնկվելու է շուրջ 15 000 տարբեր տեսակի ծառ:
Հիշեցնենք, որ շաբաթօրյակ-ծառատունկը տեղի կունենա նոյեմբերի 11-ին:
Նշենք նաեւ, որ բարձր որակ ապահովելու նպատակով բոլոր աշխատանքները վերահսկվում են Երեւան քաղաքապետարանի բնապահպանության վարչության եւ վարչական շրջանների աշխատակազմերի կողմից, ներգրավված
են նաեւ ոլորտի մասնագետներ:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44