ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից կալանավորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանցից մեկը նույն ՔԿՀ-ի օպերատիվ բաժնում բացատրություն է տվել, որ 14.10.2017թ.-ին հիվանդասենյակներից մեկում ծեծի է ենթարկվել երեք դատապարտյալների կողմից: Դրանից անմիջապես հետո ներկայացել է ՔԿՀ-ի հերթապահ մաս և կատարվածի մասին հայտնել հիմնարկի պատասխանատու հերթապահին ու նրա օգնականին, սակայն վերջիններս որևէ գործողություն չեն ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված կարգով դեպքին ընթացք տալու ուղղությամբ:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` կալանավորի մարմնական վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկաներով:
Վերը նշված ենթադրյալ հանցագործությունների, այդ թվում` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44